ֆեյսբուքյան գրառում
Ներկայացրե՛ք խոշոր հանքերի՝ շրջակա բնակավայրերում առողջության վերաբերյալ ամբողջական տվյալներ. Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին՝ 2003թ-ին Դեբեդի գետավազանի էկոլոգիական հարցերով զբաղվելու ընթացքում, տեղեկություններ ձեռք բերեցինք Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկմանը զուգահեռ՝ 1997թ-ից Ալավերդի ծննդատնից հղիության ընթացքի վերաբերյալ տվյալներ: Ուրեմն` ինչ օրինաչափություն բացահայտվեց. գործարանի վերագործարկման տարիներին զուգահեռ՝ 1997թ-ից մինչև 2003թ.-ը, աճում էր անոմալ ծնունդների, վիժումների, վաղաժամ ծնունդների թիվը: Կգտնեմ մեր հրապարակումը և կներկայացնեմ:…
Սա նայեք, ինձ ասեք՝ կարո՞ղ են ապահով շահագործել․ Սամվել Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ամուլսարի տակ Էս վիդեոն նայեք, ինձ ասեք, հավատո՞ւմ եք, որ կարող են ապահով շահագործե՞լ: Ժողովուրդ, ուրեմն սա դեռ ցիանիդը չեն սկսել օգտագործել մոտ 1 տարի առաջ կամ մի քիչ ավելի, տեղի բնակիչներն են նկարել: Տեսանյութը Հայկական Բնապահպանական Ճակատից էի վերցրել կարծեմ անցած տարի… Հիմա…
Վարչապետը ուշացումով շնորհավորել է կապանցիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրառում է կատարել՝ ուշացումով շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի առթիվ։ «Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում…
Վանաձորի քաղաքապետը հորդորում է հերքել իր մասին տարածվող սուտ տեղեկությունները
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ լրատվական կայքեր լուրեր են տարածում՝ իբր ես նոտարների հետ կապված ինչ-որ գործով ցուցմունք եմ տվել կամ համագործակցել իրավապահների հետ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբևէ ՝ նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք, իսկ սկզբնաղբյուր նյութի հեղինակին և պատվիրատուին հորդորում եմ հերքել նման տեղեկատվությունը,…
Անգամ ներդրումային քաղաքականության իմաստով կենսամիջավայրի ավիրումը անհեռատեսություն է․ Կարեն Անտաշյան
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը վերաձևավորվում է կատաստրոֆիկ արագությամբ, ու ամենավատն այն է, որ կայուն է միայն փոփոխությունների արագացումը, մնացած գործոնները շարունակում են ավելի ու ավելի անորոշ մնալ։ Միայն Սիբիրի ու Ամազոնի այվող անտառների սարսափելի, հայկական ուղեղում չտեղավորվող չափերը պատկերացնելու փորձը հերիք է հասկանալու համար, որ հենց մեր սերնդին է բաժին…
Աննա Հակոբյանի մասին բացասական հոդվածները կայուն տեղ են զբաղեցնում․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ բացասական հոդվածների պատճառներին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին շարունակում են դրական հոդվածներ հրապարակվել, բայց բացասականներն, այնուամենայնիվ, դեռևս իրենց կայուն տեղն են զբաղեցնում։ Վերջերս լուր տարածվեց, որ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Աննա Հակոբյանի ղեկավարած օրաթերթի…
Օսիպյա՛ն, ոստիկաններիդ հանիր Ջերմուկից. Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են, թե ինչու են քաղաքում ոստիկաններ շրջում, ասես հատուկ ռեժիմով քաղաքում են։ ՀԳ – Եթե նպատակը տեղացիներին վախեցնելն է, ապա ակնհայտ է, որ դուք չեք ճանաչում, թե ում հետ գործ ունեք»։ https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10218276399294407
Հարգեք նախ ձեզ, հետո էն մարդկանց, որ անշահախնդրորեն պայքարել են․ Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կուզեի «Ոչ մեկը կոկորդը չի ճղում Քաջարանի և Թեղուտի համար» արտահայտությունն ասող և իրենց կրկնողների «դուխից» ունենայի (հետաքրքիր է, թե սկզբնաղբյուրն ումն է): Ասենք իսկ ո՞վ պետք է պայքարի, էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք, ումից եք ակնկալում, ասենք ինչո՞ւ ոչ դու և ես…
Ֆեյքերը կարևոր են Թունյանի համար, սակայն իր հարևան անգրագետ Պողոսը՝ ոչ․ Թեհմինա Ենոքյան
Լրագրող, ակտիվիստ բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Բաբկեն Թունյանն այն մարդն է, ով «Ֆեյսբուք»-ում հարցում էր կազմակերպել և ֆեյքերը քվեարկում էին Ամուլսարի համար: Ֆեյքերը կարևոր են, սակայն իր հարևան անգրագետ Պողոսը՝ ոչ»: Նշենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման թեմային, գրել էր,…
Առողջապահական տեսչական մարմինը նախազգուշացնում է բժշկական կազմակերպությունների տնօրերններին
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ Վերջերս ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը անդրադարձել է բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու և աշխատանքային օրենսդրությունը շրջանցելու արատավոր պրակտիկային և զգուշացրել էր մեր բժիշկներին և բուժքույրերին , որ նրանք կանգնելու են խնդիրների առաջ, երբ սկսվի հավաստագրման…
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարողանալու մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը: Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ,…
Սևանից օրենքով նախատեսվածից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը…
Արթուր Գևորգյանը պատասխանել է Փաշինյանին ու Ավինյանին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ: Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝ Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ…
Հայտնի է «Ռեստարտ»-ի տղաների գերծով դատական նիստի օրը
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, Այսօր տեղեկացա, որ իմ և 5 ընկերներիս գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին ժամը 17:00-ին ք․ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում։ Ինձ և իմ 5 ընկերներին սույն թվականի մարտի 4-ի լույս գիշերվա դեպքի հետ կապված հարուցվել էր քրեական…














