fbpx
Կառավարություն

18:00 25/8/2019

Վարչապետը ուշացումով շնորհավորել է կապանցիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է գրառում է կատարել՝ ուշացումով շնորհավորելով կապանցիներին քաղաքի տոնի առթիվ։

«Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել:

Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու)։

Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում»,- գրել է նա։

Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ…

Geplaatst door Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան op Zaterdag 24 augustus 2019

Վերեվ