ֆերմերներ
«PM Kisan» Էլեկտրոնային Հաստատումը (eKYC) Թրենդում է Շահառուների Համապատասխանության Շրջանակում
«PM Kisan»-ի էլեկտրոնային հաստատման (eKYC) գործընթացն այսօր զգալիորեն թրենդում է՝ ընդգծելով միլիոնավոր ֆերմերների համար Հնդկաստանի գյուղատնտեսական աջակցության ծրագրի շրջանակում իրենց ստուգումն ավարտելու շարունակական կարևորությունը։
Անասուններին սպանդանոց հանձնող ֆերմերներին կվճարեն բոնուսներ
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ծրագրել է բոնուսներ տրամադրել ֆերմերներին, ովքեր իրենց անասուններին մատակարարում են սպանդանոցներին։ Ըստ նախարարի, այս մոտեցումը փոխառվել է Ավստրիայից, որտեղ պետությունը երկար ժամանակ ֆերմերներին ֆինանսապես խրախուսել է։ 2025թ. բյուջեով 350 մլն դրամ է նախատեսված՝ ֆերմերներին բոնուսներ տրամադրելու համար։
Ֆերմերները կկարողանան ապահովագրել 10 մշակաբույս․ Կառավարություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս տարի ֆերմերները կարկուտից, ցրտահարությունից ու հրդեհից կարող են ապահովագրել արդեն 10 մշակաբույս։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ պետությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50-60 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ հորդորում են չհապաղել, պայմանագրերի կքնման գործընթացն արդեն սկսվել է։ https://www.facebook.com/armgovernment/posts/3875931442429891?__cft__%5B0%5D=AZVkU1RdHqYNiUeTFAJ755Rqb9JtrKMRx-dClDREz2_MuvuOeKv3SMZyjJB–w_MFUeaZ42rPRqCEYvFK85ouuyFirovr44EDPtbEyUimTyE2HILBr1RpQ8aB3DhqIaORh-4vp9ah2k1UmSU6nHj6AIDFggGQrffxgA22c0GU6qzbQ&__tn__=%2CO%2CP-R
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։ Այդ մասին հայտարարվել է EU-GAIA ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին…
Կաթարտադրողները դժգոհում են մթերման գներից
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներն այս շրջանում կաթը մթերում են 120-130 դրամով: Այսօր հրավիրված Ֆերմերների կոնգրեսում մոտ 100 ֆերմեր ներկայացրել է ոլորտի խնդիրներն ու բարձրաձայնել լուծման տարբերակները: «Ա1+»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի «Աստղիկ» կաթնամթերքների արտադրության սպառողական կոոպերատիվի նախագահ Սոս Հրոյանն ասել է, որ կաթարտադրողները դժգոհում են հիմնականում մթերման գներից: Սոս Հրոյանին անհանգստացնում է նաև շուկայում մրցակցությունը: Փոքր…
Թրամփը 15 մլրդ դոլար կտրամադրի ամերիկացի ֆերմերներին` Չինաստանի հետ առեւտրային պատերազմի հետ կապված
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի շարք գործողություններ նախաձեռնել, որ օգնի երկրի ֆերմերներին՝ կապված Չինաստանի հետ առևտրային պատերազմի հետ։ Նրա խոսքերով` Չինաստանն արդեն շատ տարիներ օգտվում է ԱՄՆ-ի ընձեռած հնարավորություններից։ Նա հայտարարել է, որ վարչակազմը պլանավորում է մոտ 15 մլրդ դոլար տրամադրել՝ որպես օգնություն ամերիկյան ֆերմերներին, որոնց արտադրանքը կարող է թիրախ լինել Չինաստանի համար…
Իտալիայում կաթ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում
Իտալական Սարիդինիա կղզու փողոցներով հոսում են կաթի գետեր: Այդպես տեղի ֆերմերները պահանջում են իրենց արտադրանքի գների ինքնարժեքի բարձրացում: Ակցիայի մասնակիցները փողոցներում լրցրել են մեկ տոննա կաթ և փակել մի շարք ճանապարհներ: Նրանց միացել են նաև մսամթերք արտադրողները: Գործադուլն անցկացվում է արդեն 2 օր:
Հունաստանում ֆերմերները փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում: https://www.youtube.com/watch?v=rRVEsLgYxbo









