ՖԻԴԵ

  • Շախմատի միջազգային ֆեդերացիան / FIDE / հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Առաջին եռյակում են հաջորդաբար Մագնուս Կարլսենը / Նորվեգիա, 2863 միավոր / , Ֆաբիանո Կարուանան / ԱՄՆ , 2835 / և Դին Լիրեն / Չինաստան, 2791 /։ Հրաշալի յոթնյակը 2773 միավորով եզրափակում է մեր Լևոն Արոնյանը։ Հարկ է նշել, որ Լևոն Արոնյանի տիկնոջ ՝ ՖԻԴԵ…

    Հրապարակվել է շախմատիստների դասակարգման աղյուսակը․ Արոնյանը 10-նյակում
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ…

    Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար․Նիկոլ Փաշինյան
  • Շախմատի միջազգային ֆեդերացիան դադարեցրեց հավակնորդների մրցաշարը: ՖԻԴԵ-ի կայքը հայտնում է, որ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը որոշել է դադարեցնել մրցաշարը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է մարտի 27-ից անորոշ ժամանակով չեղարկել բոլոր թռիչքները: Մրցաշարի վերսկսման ժամկետները դեռևս հայտնի չեն: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։  

    ՖԻԴԵ-ն դադարեցրեց հավակնորդների մրցաշարը
  • ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա միջազգային վարկանիշները։ Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքերը և շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 44-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդ։ Առաջին անգամ 100 լավագույնների ցանկում է ընդգրվել վերջին շրջանում մեծ վերելքով հանդես եկող Կարեն Գրիգորյանը։ Գրիգորյանը՝ 2654 վարկանիշով գտնվում է 91-րդ հորիզոնականում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի…

    ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա միջազգային վարկանիշները
  • ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի 44-րդ Օլիմպիադայի և հավակնորդների գալիք մրցաշարի անցկացման վայրերն ու ժամկետները։ Այս կարևոր իրադարձություններից առաջինը կկայանա 2020 թվականի օգոստոսի 5-ից 17-ը Մոսկվայում։ Իսկ հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանի մեկ այլ քաղաքում՝ Եկատերինբուրգում, մարտի 15-ից ապրիլի 5-ը։

    Հայտնի է, թե երբ կկայանան շախմատի 44-րդ Օլիմպիադան և հավակնորդների մրցաշարը
  • Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։ 100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 46-րդն է (2690 գործակից), իսկ Սերգեյ Մովսեսյանը հայտնվել է 98-րդ տեղում (2654 գործակից): Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

    ՖԻԴԵ-ն հրապարակել է հեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը․ Արոնյանը կրկին չկա 10-նյակում
  • ՖԻԴԵ-ն Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար: Վարդապետյանը գլխավոր մրցավարի աշխատանք կատարել է նաեւ Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ (2012-ին) եւ Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կարլսեն (2012-ին) աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերում: Հիշեցնենք, որ Հայաստանը 4 ներկայացուցիչ կունենա աշխարհի…

    Աշխարհի Գավաթ. Աշոտ Վարդապետյանը՝ գլխավոր մրցավար
  • Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել և մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաև…

    ՖԻԴԵ-ն արձագանքել է՝ Հայաստանի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
  • Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն տասնյակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

    Արոնյանը կրկին աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակում է
  • Աստանայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահության նիստում ՖԻԴԵ-ն գրոսմայստերի կոչում է շնորհել Տիգրան Հարությունյանին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նույն նիստում միջազգային վարպետի կոչում է շնորհվել Արթուր Դավթյանին: Հաղորդում է armsport.am-ը:

    Տիգրան Հարությունյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս
  • ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը: Աշխարհի չեմպիոնի կոչման 21 հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: Մեր…

    Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում
  • Իրանում ավարտվեց Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր: ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Lրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Բերնադսկին, իսկ Դանիելյանը դարձավ երկրորդը: Մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը 6.5 միավորով կիսեց 3-5-րդ տեղերը, իսկ լրացուցիչ…

    Վահե Դանիելյանը երկրորդն է Կարուն Մասթերսում
  • Փետրվարի 12-ին Փարիզում պաշտոնապես մեկնարկ տրվեց շախմատը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ընդգրկելու արշավին: Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը, ՖԻԴԵ-ի փոխնախագան, Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Քուաթլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն Սոֆի Միլեն երեկ Փարիզում լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ ՖԻԴԵ-ի անդամ է 189 ազգային ֆեդերացիա, իսկ 600 միլիոն մարդ խաղում է շախմատ:…

    Շախմատը կարող է ընդգրկվել Օլիմպիական խաղերում
  • Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10-րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում: Մեր գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2845 միավոր): Նրան հաջորդում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2828), իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը (2812):…

    Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
  • Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը թարմացրել է դասակարգման աղյուսակը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով իր ակտիվում ունի 2835 վարկանիշ: Երկրոդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2828): Լավագույն եռյակը եզրափակում է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը 2817 վարկանիշով: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է՝ 2767 վարկանիշով: Գրում է armsport.am-ը։

    Արոնյանը վարկանիշով  10-րդն է․ FIDE-ն ներկայացրել է հունվարի դասակարգման աղյուսակը