Վահե Դանիելյանը երկրորդն է Կարուն Մասթերսում

Հրապարակող՝

Վահե Դանիելյանը երկրորդն է Կարուն Մասթերսում

Ամենադիտվածներ

Իրանում ավարտվեց Կարուն Մասթերս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր:

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը և Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Lրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Բերնադսկին, իսկ Դանիելյանը դարձավ երկրորդը:

Մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը 6.5 միավորով կիսեց 3-5-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց 4-րդ հորիզոնականը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ