ֆինանսների նախարարություն

  • COVID-19-ի կանխարգելման համար հաշվերահամարին փոխանցվել է 886․996․095 դրամ

    COVID-19-ի կանխարգելման համար հաշվերահամարին փոխանցվել է 886․996․095 դրամ

    ՀՀ Ֆինանսների նախարարությունը  տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

  • Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019-ի ընթացքում աճել է 15.2 տոկոսով

    Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019-ի ընթացքում աճել է 15.2 տոկոսով

    2019 թվականի ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 144.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 19.1 մլրդ դրամով կամ 15.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 122.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 19.6 տոկոսով: Ըստ մասնաբաժինների գերակշռել…

  • Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

    Քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը: Այնուհետև Ատոմ…

  • Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Ֆինանսների նախարարությունում

    Քաղաքացիական պաշտպանության միջոցառում Ֆինանսների նախարարությունում

    Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետների խումբն այցելել է Ֆինանսների նախարարություն: Հաստատության աշխատակիցների, ՔՊ շտաբի, կազմավորումների և տարահանման հանձնաժողովի հետ անցկացվել է «Ազդարարման ազդանշանները, դրանց տրման կարգն ու հաղորդման ձևերը: Նախարարության աշխատակիցների գործողությունները ազդարարման ազդանշանների տրման դեպքում» թեմայով սեմինար: Դասընթացի նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել և թարմացնել աշխատակիցների տեսական գիտելիքները` տրվող…

  • Էկոակտիվիստները արյան նմանվող հեղուկով պատել են Բրիտանիայի ֆիննախարարության շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Էկոակտիվիստները արյան նմանվող հեղուկով պատել են Բրիտանիայի ֆիննախարարության շենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լոնդոնում էկոակտիվիստները հոկտեմբերի 3-ի առավոտյան արյան նմանվող կարմիր գույնի հեղուկ են լցրել ֆինանսների նախարարության շենքի վրա: Այս մասին վկայում են այն լուսանկարները, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Ցուցարարները բրիտանական իշխանություններից պահանջում են ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել շրջակա միջավայրի պաշտպանության համար։ Ֆինանսների նախարարության շենքն արհեստական արյունով պատելու համար, որն, ըստ նախնական տվյալների, եղել է շուրջ 2…

  • Փրկարարների աշխատավարձերի բարձրացման հարցը ուղարկել եմ Կառավարություն.

    Փրկարարների աշխատավարձերի բարձրացման հարցը ուղարկել եմ Կառավարություն.

    ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով աշխատավարձերի վերաբերյալ հարցերին, ասաց. «Ես երեկ ուղարկել եմ արդեն կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով մենք առաջարկությունը ներկայացրել ենք։ Քննարկման փուլում է»։ Նախարարը նշեց, որ հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Ըստ Ցոլակյանի՝ առաջարկվ է  աշխատավարձերի «զգալի բարձրացում», և իրենք հուսով են, որ…

  • Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ֆիննախի մի խումբ աշխատակիցների հետ

    Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ֆիննախի մի խումբ աշխատակիցների հետ

    Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ՝ գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվել են ֆինանսական քաղաքականության և համակարգի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

  • Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

    Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

    Օգոստոսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող…

  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 313.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

    Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 313.7 մլն դրամ. Արցախի Ֆիննախ

    «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա օգոստոսի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 313.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված…

  • Առաջարկվում է «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում հիփոթեքային վարկի մարումը 6 ամսով հետաձգել

    Առաջարկվում է «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում հիփոթեքային վարկի մարումը 6 ամսով հետաձգել

    Ֆինանսների նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է հիպոփեքային վարկ վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ Դրանք են․ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ…

  • ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի

    ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ չի մտցրել իրանական կողմի դեմ, այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն որոշվել է հետաձգել պատժամիջոցները, թեև մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցանկանում էր նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ դեռևս մայիսի կեսին։ Որպես պատճառ է նշվում այն, որ Թրամփը ցանկանում է թուլացնել լարվածությունը երկու երկրների…

  • Վարչապետն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

    Վարչապետն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Վարչապետին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։ Ներկայացվել են արժեթղթերի շուկայի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային, ենթակառուցվածքային մի շարք ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական ներգրավվածության ապահովմանը, ֆինանսական կայունությանը և մակրոտնտեսական քաղաքականությանը վերաբերվող հետազոտություններ…

  • ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

    ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

    ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ներկայացուցիչների դեմ. հայտնում է Газета.ру-ն` ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հղումով: Նշվում է, որ պատժամիջոցային ցուցակում է հայտնվել 5 մարդ, որոնց թվում է նավթի նախարարը, և PDVSA-ի ղեկավար Մանուել Կեվեդոն: Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել վենեսուելական PDVSA պետական նավթային ընկերության դեմ: ԱՄՆ նախագահը նաև ճանաչել է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան…

  • Վրաստանում առգրավվել է մի քանի հազար տուփ մաքսանենգ ծխախոտ

    Վրաստանում առգրավվել է մի քանի հազար տուփ մաքսանենգ ծխախոտ

    Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսի և Ռուսթավի քաղաքներում առգրավել է ավելի քան 4 հազար տուփ առանց ակցիզի ծխախոտ և ծխախոտային արտադրանք: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»-ն։ Մի քանի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզի մի քանի անուն ծխախոտ և էլեկտրոնային ծխախոտների համար նախատեսված Heets ապրանքանիշի ծխախոտանյութի տուփ: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքն ավելի քան 14…