ֆուտբոլիստներ
Բորուսիայի ֆուտբոլիստների աշխատավարձը նվազել է 20 տոկոսով
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների աշխատավարձի իջեցում է նախատեսվում մինչև 20 տոկոսի չափով: Հիմնական պատճառը կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամն է, իսկ աշխատավարձի իջեցումը հնարավորություն կտա պահպանել ակումբի համակարգում 850 աշխատատեղ: «Բորուսիայի» ֆուտբոլիստները համաձայնել են համաշխարհային ճգնաժամի պայմաններում ավելի քիչ վարձատրվելուն: Հայտնենք, որ ավելի վաղ պարզ է դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նույնպես համաձայնել են քիչ վարձատրվել: Այս մասին…
Բարսելոնայի ֆուտբոլիստները քննարկել են աշխատավարձերը վերանայելու հարցը կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի հայտարարված համաճարակի պատճառով կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարոտոմեուն հանդիպում է ունեցել թիմի ավագների հետ, և քննարկել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը վերանայելու հարցը: Նշենք, որ «Բարսելոնան» թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի միայն,երբ պարզ կդառնա, թե երբ են կրկին սկսվելու դադարեցված ֆուտբոլային առաջնությունները: Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն, ովքեր «Բարսելոնայի»…
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև մայիսի 3-ը
Իտալիայի ֆուտբոլի մրցաշարը դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Սակայն իտալական La Repubblica-ն տեղեկացնում է, որ մինչև մայիսի 3-ը մրցաշարը չի սկսվի: Նշենք, որ իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։ Սպասվում է նաև, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի Եվրո-2020-ը և ազգային առաջնությունները հնարավորություն կունենան հետաձգված հանդիպումները անցկացնել ամռանը։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են Հալանդին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ ՊՍԺ – «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումից առաջ գերմանական ակումբի հարձակվող Իրլինգ Հալանդը լուսանկար էր հրապարակել, որի վրա գրել էր «Փարիզը իմ քաղաքն է, ոչ թե ձերը»։ Սրան ի պատասխան փարիզյան ակումբի ֆուտբոլիստները ծաղրել են Հալանդին՝ պատասխան խաղում տարած 2-0 հաղթանակից հետո։ Նրանք ընդունել են մեդիտացիայի դիրք, որն ընդունում է Հալանդը՝ իր խփած…
Մենք չենք կարող ասել «ցտեսություն»․ Պոչետինոյի հուզիչ նամակը Տոտենհեմի ֆուտբոլիստներին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով նախօրեին հեռացավ «Տոտենհեմից», մինչև գնալը նամակ է թողել ակումբի ֆուտբոլիստների համար։ Նա դա գրել է մարտավարական տախտակին։ «Շնորհակալ եմ բոլորիդ: Մենք չենք կարող ասել «ցտեսություն» … դուք միշտ կլինեք մեր սրտերում», – գրել է Պոչետինոն։
Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ…
Միլանի 5 ֆուտբոլիստներ հեռացան ակումբից
Իտալական «Միլանը» հայտարարել է, որ 5 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից։ Պատճառն ակումբի հետ ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետի լրացումն է։ Նշվում է, որ «Միլանը» լքել են Ինյացիո Աբատեն, Քրիստիան Զապատան, Խոսե Մաուրին, Անդրեա Բերտոլաչին և Ռիկարդո Մոնտոլիվոն։
Արսենալի ֆուտբոլիստների մարզումը Բաքվում հիշեցնում է քոչարին
Անգլիական «Արսենալի» խաղացող Պիեր Էմերիկ Օբամեյանգը ինստագրամյան իր էջի պատմություն բաժնում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում թիմի խաղացողները շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած Քոչարիին նմանվող պար են պարում: Մոտ 14 ժամ առաջ հրապարակված լուսանկարում նշում չկա:
Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք. Զիդան
Զինեդին Զիդանը պատմել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմում սպասվող փոփոխություների մասին. «Ես հիանալի գիտեմ, թե ինձ ինչ է պետք ու տրանսֆերների մասին կխոսեմ ակումբի ղեկավարության հետ: Բայց ոչ հիմա: Անուններ չեմ տա»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն: – Ի՞նչ երաշխիքներ է Ձեզ տվել Պերեսը, որպեսզի Դուք վերադառնաք «Ռեալ»: – Ցանկություն կար փոխելու իրավիճակը, ոչ մի…
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Բեյրութում կանցկացնի ընկերական հանդիպումներ
Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկօրյա մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահ Դեյվիդ Ռիկարդո Չքավես, «Խրիստոս», ԱՄՆ Ֆուտբոլիստներ Գարեգին Մաշումյան, «Լեո» Սարո Գալստյան, «Լեո» Հակոբ Ուզունյան, «Լեո» Սարո Մարդանյան, «Լեո» Էդվարդ Մկրտչյան, «Լեո» Գոռ Սարգսյան, «Լեո» Խաչատուր Միքայելյան, «Լեո» Անդրանիկ Կարապետյան,…
Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն: Աս մասին գրում է Don Balon: Բավարական թիմը մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել առաջատար ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի հեռանալուց հետո, այս իսկ պատճառով մտադիր է թիմ հրավիրել հենց Մոուրինյոյին, ով օրեր առաջ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Փոփոխությունների արդյունքում թիմից կարող են հեռանալ…












