ֆրանսիա
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին վարչապետի տիկինն ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, հայտնել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ‘ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով…
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Հրապարակվել է երեք ղեկավարների լուսանկարը, լուսանկարը հրապարակել է La Repubblica-ն` այն «պատմական» անվանելով: Այն մասին, որ երեք առաջնորդները պատրաստվում են այցելել Կիև, ավելի վաղ տեղեկացրել էր Bild am Sonntag գերմանական թերթը: Այս այցելության մասին…
«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հունիսի 13-ին կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ֆրանսիայում կապիկի ծաղկի տարածումը կանխարգելելու շրջանում առաջին պատվաստումներն են իրականացվել: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով բժշկական ոլորտի պատասխանատուներին: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահական գերագույն վարչությունը պատվաստման խորհուրդ էր տվել այն անձանց, ովքեր շփվել են վարակակիրների հետ: Նշվում է, որ ուրբաթ Փարիզում 2 մարդ է պատվաստվել: Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին պաշտոնապես հինգ տարով ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում: Արարողության ընթացքում Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը հնչեցրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմելով Մակրոնին՝ հայտարարել. «Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»: Դրանից հետո Մակրոնը հայտարարվել է Պատվո լեգեոնի…
ՊՍԺ-ի բրազիլացի աստղ Նեյմարը կարող է ամռանը լքել ակումբը։ Բանն այն է, որ ֆրանսիական ակումբում մտադիր են վաճառել հարձակվողին։ Այս մասին տեղեկանում ենք AS-ից։ Նշվում է, որ ՊՍժ-ն պատրաստ է 90 միլիով եվրոյի դիմաց ամռանը հրաժարվել Նեյմարից։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մեծ փոփոխությունների գնալ, որպեսզի դառնա մրցունակ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆում։ Ավելի վաղ Նեյմարը…
Չորեքշաբթի առավոտյան «Գազպրոմը» հայտարարեց, որ ապրիլի 27-ից դադարեցրել է բուլղարական Bulgargaz ընկերությանը և լեհական PGNiG-ին գազի մատակարարումը՝ ռուբլով չվճարելու պատճառով։ Բացի այդ, «Գազպրոմը» հայտարարեց, որ կնվազեցնի տարանցումը դեպի երրորդ երկրներ, եթե Բուլղարիան և Լեհաստանը սկսեն չարտոնված գազ տանել տարանցիկ հոսքից։ «Ֆրանսիան լիովին համերաշխ է իր եվրոպացի գործընկերների հետ՝ ի դեմս Ռուսաստանի գազամատակարարումների նոր շանտաժի: Այս…
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է առաջիկայում հրաժարվել իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններից։ Այս մասին հայտնում է լրագրող Թիբո Վեզիրիան։ Նշվում է, որ Ռամոսին փոխարինողի հիմնական թեկնածուն «Նապոլիից» Կալիդու Կուլիբալին է։ Ըստ աղբյուրի՝ վերջինս իտալական ակումբի նախագահի սիրելին է, ինչը նշանակում է, որ ՊՍԺ-ի համար բարդ է լինելու ձեռք բերել ֆուտբոլիստին։ Կուլիբալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է…
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Լը Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում տեղակայված Խաչքարի առջև Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Լը Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի և տեղի համայնքային կառույցների հետ համատեղ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ…
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հոդված է հրապարակել՝ «Բարի կամքի բոլոր մարդիկ պետք է աջակցեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին» վերնագրով։ Նա դրանում նշել է, թե որ հարցերում է պաշտոնական Ադրբեջանը առաջընթաց ակնկալում Հայաստանից։ Նրա խոսքով՝ Բաքուն առաջընթաց է ուզում տեսնել հաղորդակցությունների վերականգնման, սահմանազատման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչման հարցերում։ Գրոսը նշել է,…
Ֆրանսիայում առավոտվանից մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որով էլ կընտրվի երկրի նախագահը։ Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են 2 թեկնածուներ՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու ընդդիմադիր, ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժի ներկայացուցիչ Մարի Լը Պենը։ Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 20։00-ն, իսկ որոշ մեծ քաղաքներում մինչև 21:00-ն Հիշեցնենք, որ 2017 թվականին Մակրոնն ու Լը Պենը կրկին պայքարում…
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին հայտարարություն է տարածել: «Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում…
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Եվրոպային ռուսական գազի էմբարգոյի հնարավորության մասին։ Նրա խոսքերը փոխանցում է իտալական Corriere della Sera-ն։ Մակրոնը նշել է, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցով պատժամիջոցների շրջանակում այդ հարցը կարող է քննարկել, բայց ոչ այսօր։ Նրա խոսքով՝ ածխի և նավթի մասով արդեն բանակցություններ վարվում են։ Մակրոնը նաև հիշեցրել է, որ ինքը երկար…