ֆրանսիա
Եվրաեռյակի նամակը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարին, հուսահատ սուտ է․ Իրանի ԱԳ նախարար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հրթիռների վերաբերյալ եվրաեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) վերջին նամակը հուսահատ սուտ է՝»: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը։ «Դա խղճուկ փորձ է՝ թաքցնելու իրենց ոչ կոմպետենտությունը իրանյան միջուկային համաձայնության սեփական պարտավորությունները նվազագույն չափով կատարելու մեջ»,-գրել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան…
Հայկական խաչքար է պղծվել Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,-…
Ֆրանսիայում ավելի քան 800 հազար մարդ է դուրս եկել փողոց
Ավելի քան 800 000 մարդ բողոքի ակցիաներ է անցկացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Ինչպես նշում է The Guardian-ը, դժգոհության պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ անելու ծրագիրն է: Գործադուլի մասնակիցները պնդում են, որ Մակրոնի ծրագրի իրագործման դեպքում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել ու ավելի քիչ գումար ստանալ: Պարբերականը նշում է, որ տրանսպորտային ոլորտի…
Ֆրանսիան չի ընդունում իր դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները
ԱՄՆ պատժամիջոցների նախագիծը, որն ուղղված է Փարիզի դեմ, անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Radio Classique ռադիոկայանի եթերում: «Դրանց կիրառման դեպքում Եվրամիությունը պատրաստ է ուժեղ պատասխան տալ»,-հավելել է նա: Նա նշել է, որ իրրենք կտեսնեն, թե ինչ վերջնական որոշումներ կլինեն: «Սակայն արդեն նախագիծն ինքը այն գործելաոճը չէ,…
Էյֆելյան աշտարակը փակվել է համազգային գործադուլի պատճառով
Դեկտեմբերի 5-ին Էյֆելյան աշտարակը այցելությունների համար փակվել է՝ կապված ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման Ֆրանսիայի պրոֆմիությունների գործադուլի հետ: Այս մասին տեղեկացնում է Փարիզի տեսարժան վայրի Twitter-ի էջը: «Ազգային գործադուլի պատճառով հինգշաբթի աշտարակը այցելությունների համար փակվել է»,-նշված է գրառման մեջ: Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում․ պատճառը կենսաթոշակային բարեփոխումներն են Հիշեցնենք, որ Ֆրանսիայում այսօրվանից լայնածավալ համազգային գործադուլ է սկսվելու,…
Ֆրանսիայում անժամկետ գործադուլ է սկսվում․ պատճառը կենսաթոշակային բարեփոխումներն են
Ֆրանսիայում այսօրվանից լայնածավալ համազգային գործադուլ է սկսվելու, որը կհանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքների զգալի խափանումների։ Ենթադրվում է, որ այն կլինի անժամկետ․ ֆրանսիացիները պատրաստվում են բողոք հայտնել կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխման դեմ: Ինչպես փոխանցում է Փարիզի հանրային տրանսպորտի RATP ընկերությունը, հինգշաբթի գործադուլի հետևանքով ամբողջությամբ կդադարեցվի գնացքների երթևեկությունը փարիզյան մետրոյի 11 ուղղություններով՝ 2, 3, 3 bis, 5, 6,…
Չգիտեմ՝ ինչպես կարելի է օգտագործել S-400-ները․ Մակրոն
Պետք է վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Axios-ը, չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (S-400-ը՝ ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների)»,-ասել է նա Լոնդոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նախագահն ընդգծել է, որ ինքն այդ…
Թրամփը հիասթափված է Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի ուղեղի մասին խոսքերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին» ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի խոսքերից: Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների: «Նա վաղուց է բարկացած Մակրոնի վրա»,-ասել է պաշտոնյաներից մեկը: Մեկ այլ պաշտոնյա էլ տարբերվող կարծիք է հայտնել՝ ընդգծելով, որ Մակրոնի խոսքերը կարող են պատճառ դառնալ, որ Թրամփն ավելի դրական սկսի…
Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը վերածվի F-35-ի հոդվածի․ Ֆրանսիա
Ամերիկայի Միացյալ Նահանգները չպետք է ամերիկյան արտադրության զինամթերք պարտադրի ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին՝ որպես պատրվակ առաջ բերելով ատլանտյան համերաշխությունը: Այս մասին ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել էր կիրակի: «Չի կարելի թույլ տալ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (կոլեկտիվ պաշտպանության մասին) Վաշինգտոնի ճնշման ներքո վերածվի…
Եվրոպական 6 երկիր միացել է Իրանի հետ առևտրի INSTEX համակարգին
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ողջունել են Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի միացումը INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարային համակարգին։ Այս մասին հաղորդում է DW-ը՝ հղում անելով երկրների համատեղ հայտարարութանը: Վեց երկիր միացել է վճարային այդ համակարգին, որը, շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները, թույլ է տալիս առևտրով զբաղվել Իրանի հետ 2018 թվականի մայիսին…
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ․ պատճառը Էրդողանի հյատարարությունն է
Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար: Նշենք, որ Էրդողանը ուրբաթ իր ելույթում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»: Ելիսեյան պալատից հայտնում են, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք: Պատասխանելով…
Դու սկզբից քո ուղեղը ստուգիր․ Էրդողանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Մակրոնի հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ անդրադառնալով նրա՝ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» հայտարարությունը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Բացի վերոնշյալ հայտարարությունից՝ Մակրոնը նշել էր նաև, որ Թուրքիան այլևս չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի օգնության վրա Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունից հետո, որը սպառնում է հակաահաբեկչական…
Թող Թուրքիան զորակցություն չսպասի ՆԱՏՕ-ից․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին անդրադարձել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի իրականացրած ռամական գործողություններին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Մակրոնը շեշտել է, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելուց հետո Թուրքիան թող չկարծի, որ եղածը եղած է ու զորակցություն սպասի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին հայտարարել է ավիավթարից Մալիում զոհված ֆրանսիացի զինվորականների թեմայով մամուլի ասուլիսի…
Եվրոպան այլևս համաշխարհային առանցք չէ․ Սարկոզի
Արևմուտքը անկում է ապրում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Մադրիդի Ֆրանսիսկո դե Վիտորիա համալսարանում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Mundo թերթը: «Դարեր ի վեր համաշխարհային առանցքն անցել է արևմուտքում, իսկ այսօր այն տեղափոխվել է արևելք: Մոլորակը բնակեցնող յոթ միլիարդ մարդուց չորս միլիարդն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում՝ սոսկ 800 միլիոնը: Մենք…














