Ֆրանցիսկոս
Հռոմի պապը Սուրբ զատկի պատարագին դատապարտել է Ուկրաինայի պատերազմը
Վատիկանում տեղի է ունեցել Զատկի սուրբ պատարագը, որի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է նաև ուկրաինական պատերազմի մասին։ Պատարագին ներկա է գտնվել նաև Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքի ղեկավար Իվան Ֆեդորովը, որն ավելի գերի էր վերցվել ռուս զինվորականների կողմից, իսկ գերիների փոխանակման արդյունքում՝ ազատ արձակվել։ Ֆեդորովից բացի պատարագին ներկա էին նաև քաղաքապետի ընտանիքն ու 3 խորհրդականները։ Հռոմի…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի Պապին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Միրզոյանն ու Չավուշօղլուն անդրադարձել են կայացած հանդիպման արդյունքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ալևի կլանը անկելու է, ադրբեջանական ահաբեկիչ ռեժիմը տապալվելու է․ Այվազյան Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին…
Հռոմի Պապը չի հետևել արարողակարգային կանոններին ու այցելել է սկավառակների խանութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը խախտել է արարողակարգային կանոններն ու մեկնել Վատիկանից՝ սկավառակների խանութ այցելելու համար։ Այս մասին հայտնում է Rome Reports-ը։ Նշվում է, որ տվյալ խանութից Ֆրանցիսկոս Պապն օգտվել է նաև մինչև կաթոլիկների առաջնորդ դառնալը։ Նա այնտեղից գնել է սկավառակներ, երբ ապրում էր Հռոմում։ Ըստ աղբյուրի՝ Պապը խանութ է ժամանել Fiat 500…
Կանանց հանդեպ բռնությունը վիրավորանք է Աստծուն․ Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 2022 թվականի իր առաջին քարոզն է իրականացրել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Պապն իր խոսքում անդրադարձել է նաև կանանց հանդեպ բռնություններին։ Նա նշել է, որ մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պահպանում են խաղաղությունը, ու մենք պետք է հոգանք մայրերի մասին և պաշտպանեն կանանց։ Հռոմի Պապը կանանց նկատմամբ բռնությունը որակել է…
Իբրան հանդիպել է Հռոմի Պապին
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իբրայի Instagram-ից։ Նա գրել է, որ Պապին է նվիրել իր նոր գիրքը՝ «Ադրենալինը», ինչպես նաև իր համարով մարզաշապիկ։ «Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում», – ասել է Իբրան Պապին։
Հռոմի Պապը ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Անկախության տոնի առթիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հայաստան, շնորհավոր տոնդ Անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում Հանրապետական մաղթանք է կատարվել «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև…
Հռոմի պապը հազարավոր պաղպաղակներ է ուղարկել բանտարկյալներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 15 հազար հատ պաղպաղակ է ուղարկել Հռոմի 2 բանտերի կալանավորներին, որպես փոքրիկ դրական ժեստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ պաղպաղակները հասցեագրված են Regina Coeli և Rebibbia անվանումներով բանտերին։
Ես կաղոթեմ, որ շատ երկրներ ընդունեն աֆղանական փախստականներին․ Հռոմի պապ
Սուրբ Պետրոսի հրապարակի ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Աֆղանստանից ժամանած փախստականները կընդունվեն շատ երկրների կողմից: Պապը նշել է, որ կաղոթի նրանց համար։ «Ես աղոթում եմ, որպեսզի շատ երկրներ ընդունեն ու պաշտպանեն նրանց, ովքեր նոր կյանք են փնտրում», -ասել է նա։ «Թող երիտասարդ աֆղանցիները կրթություն ստանան, դա մարդու զարգացման համար…
Հռոմի Պապը կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվանել է՝ սիրո դրսևորման ձև
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Twitter-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որով կոչ է արել հանրությանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պապը պատվաստվելը համարել է բարոյական պարտականություն ու նշել, որ «սիրո դրսևորման ձև է»։ Նա նշել է, որ պատվաստնյութերը համավարակը կանգնեցնելու հույս են տալիս, բայց միայն այն դեպքում, երբ այն հասանելի լինի բոլորին։ Հռոմի Պապը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի…
Հռոմի պապը անդրադարձել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ընթացքում, որն անցել է պապիկների, տատիկների և ծերերի օրվա առթիվ խոսել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի մասին։ Նա ասել է, որ Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերը «հույսի ազդանշան են տալիս առողջ սպորտի լույսի ներքո»: Հռոմի պապը, խոսելով տարվա գլխավոր մարզական իրադարձության մասին, իր բարեմաղթանքներն է հղել կազմակերպիչներին և…
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը: «Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում: Արևշատ երկար…
Արամ Ա-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Պապին՝ ջերմ հյուրընկալության ու Լիբանանի հոգևոր պետերի հանդիպմանը մասնակցելու համար։ Կաթողիկոսը կարևորել է Վատիկանի ժողովի աշխատանքը։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանցիսկոս Պապին, ով օրերս ենթարկվել է վիրահատության։
Վիրահատվել է Հռոմի Պապը
Ինչպես արդեն հայտնի է դաձել՝ Հռոմի Ֆանցիսկոս Պապը երեկ ցերեկը հոսպիտալացվել էր՝ հաստ աղիքի խնդրի պատճառով վիրահատվելու համար։ Այսօր արդեն Վատիկանի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Պապի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Պապը հիվանդանոցում կանցկացնի առնվազն 5 օր։
Արամ Ա-ն, Հռոմի Պապը և Ռայի պատրիարքը ելույթ են ունենալու Վատիկանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այսօր մեկնում է Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին մասնակցելու է նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։ Հանդիպման սկզբում ելույթով են հանդես գալու Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն և Ռայի պատրիարքը։
Թրյուդոն Հռոմի Պապին կոչ է արել գնալ Կանադա և ներողություն հայցել բնիկ կանադացիներից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և հորդորել վերջինիս գալ Կանադա ու ներողություն խնդրել բնիկ կանադացիներից։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Այսպիսի առաջարկի առիթ է հանդիսացել հունիսի 24-ին հայտնաբերված երեխաների գերեզմանները, որոնք գտնվել են՝ ժամանակին բնիկ հնդկացի երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցների տարածքում։ Այսպիսի դպրոցներ ստեղծելու կարիք է եղել,…