Աշխարհ
23:00 25/07/2021

Հռոմի պապը անդրադարձել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ընթացքում, որն անցել է պապիկների, տատիկների և ծերերի օրվա առթիվ խոսել է Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի մասին։

Նա ասել է, որ Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերը «հույսի ազդանշան են տալիս առողջ սպորտի լույսի ներքո»: Հռոմի պապը, խոսելով տարվա գլխավոր մարզական իրադարձության մասին, իր բարեմաղթանքներն է հղել կազմակերպիչներին և մարզիկներին:

Նշենք, որ այս օրը հռչակել է հենց Ֆրանցիսկոս պապը և նշվել է առաջին անգամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ