armenia news
Հոգեհանգստյան կարգ զոհված չորս զինվորականների համար
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 11-ին Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի պատճառով զոհված զինվորականների համար, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նախօրեին կաթողիկոսական օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և…
ՃՏՊ Վրաստանում. տուժել են հայեր
Նոյեմբերի 11-ին, ժամը 10:59-ին ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ածղուր գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1 (Վրաստանի քաղաքացի), տուժել՝ 5 քաղաքացի (ազգությամբ հայեր): Տուժածներ՝ Ս. Է.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Թբիլիսի քաղաքի «Միխայելով» հիվանդանոց, Ա. Գ.-ն (ծնված 2012 թ.)՝ «Իաշվիլա» մանկական հիվանդանոց, Ս. Ա.-ն…
Հայկ Բաբայանը խոսել է «ՀայՖիլմ»-ի լոգոյի մասին
«Հայֆիլմ»-ի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հրավիրելով կինոսերների և պաշտոնյաների ուշադրությունը: «Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն, ինչ կասեմ, իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները: «Հայֆիլմ»-ի այն լոգոն, որով մինչ…
Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում: «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, համախոհներ, Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում: Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը: Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ…
Մահացել է դերասան Լևոն Մուրադյանը
Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը, ում հեռուստադիտողն առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում: Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,- գրել…
Նաիրա Զոհրաբյանը կառաջադրվի պատգամավորի թեկնածու
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ առաջիկա ընտրություններին ռեյտինգային կարգով պատգամավոր է առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից. « Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից։ Այս…
ՀՀԿ նիստը մեկնարկել է
Ժամը 15:00-ին ՀՀԿ կենրոնական գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Ժամը 16:00-ից ԳՄ նիստին հաջորդել է խորհրդի ընդլայնված նիստը: Հ.Գ. Հիշեցնենք, որ նիստի ժամանակ ՀՀԿ-ն որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ:
Ինչպիսի՞ն պետք է լինեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները
Երեկ այս հարցի պատասխանը փորձեց տալ Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահը: «Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները մնան իրենց բուն բովանդակության մեջ, լինեն ԱԺ ընտրություններ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու ընտրություն: Եթե այս ընտրություններն էլ նախորդ՝ քաղաքապետի ընտրությունների նման ընթանան՝ ուժերին հեղափոխականների եւ հակհեղափոխականների բաժանելով, անկախ նրանից, թե փող է բաժանվել, թե ոչ, ադմինիստրատիվ ռեսուրս…
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը
Օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը: Ընդլայնված…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ խոշոր գործարարների հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները,…
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կամավորներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 7-ին ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով: Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի…
Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերը Փաշինյանին
Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման սկզբում հնչած բացման խոսքին հաջորդեց հարցուպատասխանը:
Նիկոլ Փաշինյանի բացման խոսքը Աստանայում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:
Բանավեճ՝ ուղիղ եթերում, որի հիմքը պետք է դրվի այս ընտրություններում. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճի անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ…















