Armenpress
Համացանցում տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ հայ հայտնի երգիչ Ֆորշը (Վահան Գևորգյան) սրտի կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ֆորշի որդին՝ Արեգ Գևորգյանը, Armenpress-ին ասել է, որ երգիչն իրեն լավ է զգում։ Նա նշել է, որ միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չէ ու կանցնի՝ առանց հետքեր թողնելու։ Լրատվականը, հղում կատարելով Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած իր…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է Armenpress-ի թղթակիցը։ Նշվում է, որ օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։ Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կոռուպցիոն գործով անցնող ԱԻ նախարար, Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է՝ Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ստացել են որոշումն ու այն բողոքարկելու են։ Այս մասին պաշտպանն ասել է Armenpress-ի հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Փիլոյանը ձերբակալվեց մարտի 30-ին ու նույն օրը ներկայացվեց նրան կալանավորելու միջնորդություն,…
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին ArmenPress-ին ասել են ՔԿԾ-ի հանրային կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ Փիլոյանը անցնում է Կոռուպցիոն գործող ու մեղադրվում է մի քանի դրվագներով։ Նա ձերբակալվեց մարտի 30-ին, նույն օրը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հաջորդ օրը՝ մարտի…
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին՝ կապված հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ադրբեջանական կողմի և Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ինչո՞ւ աշխարհի այսչափ համախմբման նույնիսկ կես տոկոսը չկար Արցախյան պատերազմի դեպքում Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ…
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը պատասխանել է Armenpress-ի հարցերին՝ կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ ՀՀ դիրքորոշման հետ։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը գերակա խնդիր է․ Պուտին ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի և ՀՀ 2 նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը «Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի։ Այս մասին Armenpress-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունվարի 26-ին ու քանի որ ՊՇՌ հետազոտությունից անցել է 7 օր, իսկ Փաշինյանն ամբողջությամբ պատվաստված է, նա դուրս է եկել ինքնամեկուսացումից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը նույնպես հրավիրվել է Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին։ Այս առումով ArmenPress-ը հարց է ուղղել արտգործնախարարություն։ Ի պատասխան ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստացել ու շարունակում է ստանալ տարբեր միջոցառումների հրավերներ, որոնց թվում նաև Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավերը։…
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին ArmenPress-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ռազմիկ Դավոյանի 81-ամյակը լրացել էր հուլիսի 3-ին։ Դավոյանն իր կյանքի ընթացքում նաև հասցրել է լինել Գրողների միության վարչության նախագահ, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա 2007-ից 2018 թվականներին եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի…
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ստոկհոլվում ընթացքող ԵԱՀԿ ԱԳ նախարարների 28-րդ համաժողովի շրջանակներում հնարավոր էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Սակայն, երկու երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին Armenpress-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցի։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը երբեք…
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածվող տեղեկատվությունը՝ կապված Իշխանասարի հաստվածում ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի հետ քաշման հետ։ Այս մասին ՊՆ հարցում է ուղարկել Armenpress-ը։ Նշվում է, որ Պաշտպանության նախարարությունից էլ ոչ հաստատել, ու ոչ էլ հերքել են այս տեղեկատվությունը։ Գերատեսչությունից հորդորել են՝ սահմանային իրադրության, ԶՈւ տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի ու այլ գործողությունների մասին տեղեկություններ…
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից։ Նա նշել է, որ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լարվածությունը թուլանա, պահվող անձինք ազատ արձակվեն, ինչպես նաև ձեռնարկվեն հումանիտար միջոցներ։ Այս մասին Լույոն ասել է Armenpress-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որ երկխոսության գործընթացում նոր քայլեր արվեն։ Նա հույս է…
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Armenpress-ին հարցազրույց է տվել, որում անդրադարձ է արվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման է հրավիրել։ Գևորգյան նշել է, որ վարչապետը Թուրքիայի հետ շփումների մեկնարկի մասին խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, ըստ որի՝ բարձր մակարդակի հանդիպումներին…
«Խաղաղության մարտիկ» կոչվող միջազգային մրցույթը ներկայացնող հայ զինծառայողները թիմային հաշվարկում հաղթանակ են պարգևել Հայաստանին։ Ինչպես հայտնում է Armenpress-ը, Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի է ունեցել մրցույթի փակման արարողությունը։ Նշվում է, որ թիմային հաշվարկում 2-րդ տեղը Ռուսաստանն է զբաղեցրել, իսկ 3-րդ տեղը՝ Բելառուսը։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Ավագյանն էլ հաղթող է ճանաչվել…
Դեռևս անձը չպարզված հանցագործը մուտք է գործել «Երևան մոլում» գտնվող բանկերից մեկի մասնաճյուղն ու զինված հարձակում կատարել։ Այս մասին գրում է Armenpress-ը։ Ոստիկանությունից լրատվականին հայտնել են, որ դեպքի մասին ահազանգն արդեն ստացել են ու օպերատիվ խմբերը տեղում են։ Իսկ Քննչական կոմիտեից հայտնել են, որ անհայտ անձը առևտրի կենտրոնից դուրս գալուց վնասազերծվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում…