Armsport

  • Վանը ներկայացրել է նոր մարզաշապիկները (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Վանը ներկայացրել է նոր մարզաշապիկները (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    «Վան» ֆուտբոլային ակումբն այսօր Չարենցավանում ներկայացրել է իր նոր մարզաշապիկները՝ գալիք մրցաշրջանի համար։ Այս մասին տեղեկացնում է AsrmSport-ը։ Ակումբի տնօրեն Սևադա Արզումանյանը ընդգծել է, որ իրենք ամբիցիաներ ցույց կտան։

  • Նոան առաջին կեսում շատ լավ ֆուտբոլ ցույց տվեց․ Կամո Հովհաննիսյան

    Նոան առաջին կեսում շատ լավ ֆուտբոլ ցույց տվեց․ Կամո Հովհաննիսյան

    «Շատ լավ ու արդյունավետ խաղ ստացվեց: Լավ է, որ հաղթեցինք, շատ ուրախ ենք դրա համար: Առաջին կեսում մի փոքր լարվածություն էր զգացվում, ռիթմի մեջ չէինք մտել, բայց հետո ամեն ինչ կարգավորվեց, կարելի է ասել, որ խաղը մեր հսկողության տակ վերցրինք. գոլեր խփեցինք ու հաղթեցինք: Շնորհավորում եմ «Կայրաթի» բոլոր երկրպագուներին», – Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում…

  • Կարանտինը Մխիթարյանի զոքանչին ու մայրիկին խանգարել է լքել Իտալիան․ Ռոմայի հարցազրույցը

    Կարանտինը Մխիթարյանի զոքանչին ու մայրիկին խանգարել է լքել Իտալիան․ Ռոմայի հարցազրույցը

    «Իտալիայում կարանտինային 6-րդ շաբաթում WhatsApp-ով կապվել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ ու փորձել ճշտել՝ ինչ է անում այսպիսի անսովոր պայմաններում», – գրում է «Ռոմայի» կայքը։ -Ողջույն, Միկի։ Ինչպե՞ս ես։ (Նորմալ է չէ՞, որ քեզ Միկի-ով եմ դիմում)։ -Ողջույն, ընկերս։ Այո, բոլորն ինձ Միկի են ասում, նորմալ է։ Այստեղ ամեն ինչ կարգին է։ Ակնհայտ է, որ արտասովոր…

  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին

    Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին

    Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հայտարարել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին. Տղամարդկանց պայքարում հանդես կգան՝ 52 կգ Կորյուն Սողոմոնյան 57 կգ Արթուր Բազեյան 63 կգ Հովհաննես Բաչկով 69 կգ Գուրգեն Մադոյան 75 կգ Արման Դարչինյան 81 կգ Գոռ Ներսիսյան 91 կգ Նարեկ Մանասյան +91 Գուրգեն Հովհաննիսյան Կանանց…

  • Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    Լոռեցյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանը կշարունակի ևս երկու ամիս մնալ կալանքի տակ. Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանն առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, սակայն երեկ Վերաքննիչ քրեական դատարանն այն թողել է օրինական ուժի մեջ: Այս մասին Լևոն Սահակյանը հայտնել է ArmSport-ի թղթակցի հետ զրույցում: «Գևորգ…

  • Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվեց Լոռի

    Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 և Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերևոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են ակումբի պաշտոնական կայքից։

  • Մի կաթիլ մեղրի պատմություն՝ կատալոնական մոտիվներով

    Մի կաթիլ մեղրի պատմություն՝ կատալոնական մոտիվներով

    «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բանակցություններ սկսել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերի վերաբերյալ, այն դեպքում, երբ 32-ամյա ֆուտբոլիստը որոշի լքել կատալոնական ակումբը: Այդ մասին հայտնում է ESPN-ը: Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը: Միևնույն ժամանակ, ըստ ESPN-ի, համաձայնագիրը պարունակում է մի կետ, որի համաձայն հարձակվողը կարող է անվճար հեռանալ թիմից…

  • Հաղթանակը հեշտ չտրվեց, պայքարը շատ թեժ էր․ Սամվել Տեր-Սահակյան

    Հաղթանակը հեշտ չտրվեց, պայքարը շատ թեժ էր․ Սամվել Տեր-Սահակյան

    Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը խոստովանել է՝ իր համար երազանք էր Հայաստանի հավաքականում ընդգրկվելն ու շախմատի 44-րդ Օլիմպիադային մասնակցելը, որը կկայանա այս տարվա օգոստոսի 5-17-ը Մոսկվայում։ Իսկ նման հնարավորություն Սամվել Տեր-Սահակյանը ստացել է կարիերայում առաջին անգամ Հայաստանի չեմպիոնությունը նվաճելու շնորհիվ․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ շախմատիստի երազանքը Հայաստանի հավաքականում ընգրկվելն ու նման շախմատիստների կողքին խաղալն…

  • Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգիոներներ չեն համարվի

    Հայ ֆուտբոլիստները Ղազախստանում այլևս լեգիոներներ չեն համարվի

    Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված երկրների ֆուտբոլիստները 2020 թվականից լեգիոներ չեն համարվի Ղազախստանում: Նման որոշում է կայացրել երկրի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան: Ինչպես հայտնի է, այս պահին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մտնում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Այս կազմակերպության անդամ երկրների համար տնտեսական ինտեգրացիան՝ ի դեմս ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի…

  • Մելենդեսի ու իր թիմի աշխատանքը վիրավորանք եմ համարում հայկական ֆուտբոլին. Թովմաս Գրիգորյան

    Մելենդեսի ու իր թիմի աշխատանքը վիրավորանք եմ համարում հայկական ֆուտբոլին. Թովմաս Գրիգորյան

    ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն ArmSport-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ու առհասարակ իսպանացի մասնագետների աշխատանքին: Որպես ՀՖՖ ֆինանսական կոմիտեի նախագահ` Թովմաս Գրիգորյանն ավելի վաղ դիմել է ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին` խնդրելով 1 աշխատանքային օրում ամբողջական հաշվետվություն ներկայացնել Խինես Մելենդեսի, նրա օգնականների, ինչպես նաև Միխալ Լիստկևիչի աշխատավարձերի և…

  • Մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում․ Ալեքսանդր Գրիգորյան

    Մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում․ Ալեքսանդր Գրիգորյան

    Ռուսաստանում մշտապես սկանդալների կենտրոնում գտնված Ալեքսանդր Գրիգորյանի ասուլիսները սկսել են «արդարացնել իրենց»: Սպասելի էր, որ Գրիգորյանի բուռն երկխոսությունները լինելու են նաև Հայաստանում: «Ուրարտուի» գլխավոր մարզիչը «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից (0:0) հետո նախ թարգմանչին հարցրել է, թե արդյո՞ք ճիշտ է թարգմանել միտքը: Դրական պատասխան ստանալուց հետո Գրիգորյանը հումորով ներկա լրագրողներից մեկին հարցնում է, թե հնարավոր է վերջինս…

  • Լինելու ենք նրանց կողքին, ովքեր կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը․ Խորեն Քալաշյան

    Լինելու ենք նրանց կողքին, ովքեր կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը․ Խորեն Քալաշյան

    ՀՖՖ նախագահի, գործկոմի անդամների շրջանառվող թեկնածուների շարքում նշվում են նաև Legal Sport ֆուտբոլային գործակալության հիմնադիր, անվանի ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի և գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանի հավաքականի և մի շարք ակումբների նախկին անվանի ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանի անունները: 2017 թվականից գործունեություն ծավալող Հայաստանում ֆուտբոլային առաջին գործակալության՝ Legal Sport-ի ղեկավար կազմն անմասն չի մնում հայկական ֆուտբոլում ծավալվող իրադարձություններից։…

  • Մրցակցի խաղն այն էր, ինչ սպասում էինք․ Գյուլբուդաղյանց

    Մրցակցի խաղն այն էր, ինչ սպասում էինք․ Գյուլբուդաղյանց

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի հետ գրանցած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով: – Պարոն Գյուլբուդաղյանց, չե՞ք կարծում, որ սխալվեցիք մեկնարկային կազմի հարցում, իսկ խաղի ընթացքում փոխարինումներն էլ ուշացած էին: Չեմ համարում, որ սխալվել ենք մեկնարկային կազմի հարցում: Բայց Արասի փոխարինման հարցում այո, մի փոքր ուշացրինք: Ինչո՞ւ. փոխարինվող խաղացողը…

  • Բաչկովի մենամարտը կասկածելի էր․ բողոքարկեցինք՝ չընդունվեց․ Վահան Ադիլխանյան

    Բաչկովի մենամարտը կասկածելի էր․ բողոքարկեցինք՝ չընդունվեց․ Վահան Ադիլխանյան

    «Կասկածելի պարտություն էր»․Աղբյուրի հետ զրույցում Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների մի քանի մենամարտի մասին ասում է հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանը։ Մեր երկիրը Եկատերինբուրգում անցկացվող այս մրցաշարին ներկայացված էր 8 մարզիկով, նրանցից մեդալ նվաճեց միայն մեկը՝ Հովհաննես Բաչկովը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։ Բայց հենց սա կասկածելի մենամարտերից այն մեկն էր, որի համար մեր թիմի ներկայացուցիչները բողոքարկեցին ու․․․ կասկածելի…

  • Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս․ Մխիթարյանը մամուլի ասուլիս է տվել

    Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս․ Մխիթարյանը մամուլի ասուլիս է տվել

    Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս է տվել որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: Մեր հավաքականի ավագը, պատասխանելով իտալացի լրագրողների հարցերին, ասաց հետևյալը. «Ուրախ եմ այստեղ գալուս համար: Մինչ գալս ինձ համար դժվար ժամանակաշրջան էր: Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ խաղալ հարձակման բոլոր կողմերում: Չեմ կարծում՝ մեծ տարբերություն կա աջից կամ…