australian open
Նիսիկորին հրաժարվեց պայքարից․ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ փուլում սերբ թենիսիստի մրցակիցը ճապոնացի Կեի Նիսիկորին էր, ով 6:1, 4:1 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից: Թենիսիստները կորտում անցկացրին 49 րոպե. այդ ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ և 4 բրեյք-փոինթ՝ 4 հնարավորից, իսկ Նիսիկորիի ակտիվում՝ 3 կրկնակի…
Սերենա Ուիլյամսը պարտվեց
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում 4:6, 6:4, 5:7 հաշվով պարտվեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովային: Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհին այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում արդարացնել ինքն իրեն: «Ինձ համար միշտ առաջին տեղում հաղթանակն է: Չեմ ստի, քանի դեռ տիտղոս չնվաճեմ: Պետք է պարզապես շարունակեմ առաջ շարժվել: Գոհ եմ…
Նադալը կիսաեզրափակչում է
Թենիսի տղամարդկանց վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող, իսպանացի Ռաֆայել Նադալը ՝Ավստրալիայի բաց առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի հետ: 1 ժամ 49 րոպե ձգված մրցախաղում Նադալը գերազանցեց ընդանուր՝ 6:3, 6:4, 6:2 հաշվով: Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն…
Australian Open. Կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրակչի առաջին մասնակիցները
Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցները: Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան, ով մրցաշարի 8-րդ ռակետն է, 1/4 եզրափակչում 6:1, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ավստրալուհի Էշլի Բարտիի նկատմամբ: 1 ժամ 8 րոպե տևած հանդիպման ընթացքում Կվիտովայի ակտիվում գրանցվեց 3-ական էյս և բրեյք, 2 կրկնակի սխալ, իսկ Բարտիի ակտիվում՝ 2 էյս, 1…
Նիսիկորին համառ պայքարում հաղթեց Կարենյո-Բուստային
Ճապոնացի թենիսիստ Կեի Նիսիկորին դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակիչ: Մրցաշարի 8-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6:7 (8:10), 4:6, 7:6 (7:4), 6:4, 7:6 (10:8) հաշվով առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Պաբլո Կարենյո-Բուստայի (23) նկատմամբ: Թենիսիստները կորտում անցկացրին 5 ժամ 5 րոպե. այդ ընթացքում Նիսիկորիի ակտիվում գրանցվեց 15 էյս, 2 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոինթ, իսկ Կարենյո-Բուստան թույլ…
Ֆեդերերը պարտվեց Australian Open-ում
Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջանում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին, ով զբաղեցնում է ATP վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը։ 3 ժամ 50 րոպե տևած խաղում 20-ամյա Ցիցիպասն առավելության հասավ 7/6(11), 6/7(3), 5/7, 6/7(5) հաշվով։ Հանդիպման ընթացքում Australian Open-ի վեցակի չեմպիոն Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 12 էյս։ 37-ամյա թենիսիստը սեփական մատուցումների ժամանակ չսխալվեց, իսկ…
Շարապովան դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից
Ռուսաստանը ներկայացնող Մարիա Շարապովան դուրս չեկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Կանանց մենախաղի 4-րդ շրջանում Շարապովայի հակառակորդը ավստրալուհի Էշլի Բարտին էր, ով 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում հաղթեց Շարապովաին ընդանուր՝ 2-1 (4-6, 6-1, 6-4) հաշվով:
Սերենա Ուիլյամսը կրկին հաղթանակ է տոնել Austalian Open-ում
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Երրորդ շրջանում Grand Slam շարքի 23 տիտղոս ունեցող Ուիլյամսը հաղթեց ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայային՝ մրցակցին զիջելով ընդամենը 3 գեյմ: 1 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով: Հանդիպման ընթացքում Սերենայի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Յաստրեմսկայայի ակտիվում՝ 2 էյս,…
Ֆեդերերն առանց մեծ դժվարության հաղթահարեց «Australian Open»-ի հերթական փուլը
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը առանց մեծ դժվարության հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանի արգելքը:Տղամարդկանց մենախաղի այս փուլում Ֆեդերերը ուժերն էր չափում ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի հետ: Ոչ երկար` 1 ժամ 31 րոպեում Ֆեդերերը երեք սեթերում 6:2, 7:5, 6:2 հաշվով գերազանցեց մրցակցին:
Հայազգի Կարեն Խաչանովը Australian Open – ի երրորդ փուլում
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում: Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցում էր ճապոնացի թենիսիստ Յոսիհիտո Նիսիոկայի հետ: 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը նույն հաշվով հաղթեց բոլոր երեք սեթերում ՝ 6:3, 6:3, 6:3 հաշվով: Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում…
Australian Open. Գասպարյանը և Ուիլյամսը մեկնարկեցին հաղթանակով, Ազարենկոն պարտվեց
Մելբուրնում շարունակվում են Ավստրալիայի Բաց առաջնության առաջին շրջանի հանդիպումները: Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով մրցաշարի 16-րդ ռակետն է, մեկնարկել է վստահ հաղթանակով: Առաջին շրջանում Ուիլյամսը 6:0, 6:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Տատյանա Մարիայի նկատմամբ: Ընդամենը 50 րոպե տևած հանդիպման ընթացքում Ուիլյամսի ակտիվում գրանցվել է 2 էյս, 5 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից: Երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը…











