fbpx
Սպորտ

Սերենա Ուիլյամսը պարտվեց

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում 4:6, 6:4, 5:7 հաշվով պարտվեց Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովային:

Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհին այդ հանդիպումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում արդարացնել ինքն իրեն:

«Ինձ համար միշտ առաջին տեղում հաղթանակն է:

Չեմ ստի, քանի դեռ տիտղոս չնվաճեմ: Պետք է պարզապես շարունակեմ առաջ շարժվել: Գոհ եմ իմ տրամադրվածությունից: Ինքս ինձանից պարտություններ չեմ սպասում՝ չնայած բաց եմ թողել 10 ամիս: Միշտ ցանկանում եմ հաղթել, դրա համար էլ այժմ տխուր եմ:

Ավելի լավ է մտածեմ, որ հաղթանակները վաղ թե ուշ կլինեն, քան արդարացումներ փնտրեմ: Չեմ սիրում արդարացումներ»,- Ուիլյամսի խոսքը մեջբերել է Australian Open-ի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ