avto am vrastan

  • Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Ռոման…

    Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 35-ամյա քաղաքացու դին
  • 2012 թվականից դեկտեմբերի 12-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այսպիսով, օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր շերտերի համար` սկսած կանխարգելումից, աշխտորոշումից, մինչև առաջատար մեթոդներով բուժումը: Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական…

    Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է
  • Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել, հայտնում է 168.am-ը։ Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս…

    «Ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և  երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում»,- թուրքական մեջլիսի պատգամավոր
  • Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ Գրում է Փաստինֆոն: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակույթային հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

    Գողացել են ժողովրդական արտիստ՝ Կիմ Երիցյանի գերեզմանաքարը
  • Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը: Հայտարարության մեջ ասվում է. «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության…

    Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը
  • Դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից,  ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն…

    «Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենքի ընդունումից հետո, մեր գործունեությունը ենթարկվեց հիմնարար փոփոխությունների»,- Արման Թաթոյան
  • «Ես հասկանում եմ, որ իմ քաղաքական գնահատականներին հակափաստարկներ չունենալու պատճառով , ոմանք միգուցե նաև ուղղորդված ինձ անվանում են «գալուբոյ», չհասկանալով, որ Հայաստանը փոքր երկիր է և բոլորը բոլորին գրեթե ճանաչում են և ինձ ճանաչողները , լավ գիտեն, որ ես «գալուբոյ» չեմ, այլ՝ արժանապատիվ հայ տղա, ով դավանում է ազգային արժեքներին և մտածողությանը , և բոլոր…

    Մենուա Հարությունյանի առաջարկը իրեն «գալուբոյ» անվանողներին
  • Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում հարյուրավոր ուսանողներ  բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ և հրկիզել դատարանի շենքը, հայտնել է Deber պարբերականը: Հաղորդվում է, որ  երկու ժամից հրդեհը մեկուսացվել է: Բողոքի մասնակիցների վկայությամբ՝ հրդեհն իրականացրել է 10 մարդ: Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին…

    Բոլիվիայում ցուցարարներն այրել են դատարանի շենքը
  • Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Ինչպես հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողը, այդ այցը քննարկվել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ կայացած հանդիպմանը։ Իր կողմից ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել Է, որ հանդիպմանն արծարծվել են…

    Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն…

    5 տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան
  • Քիչ առաջ ավարտվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես հայտնեց ռեժիսորը, կողմերը հասել են նախնական պայմանավորվածության, ինչից հետո ինքը որոշում է կայացրել՝ դադարեցնել 10 օր շարունակվող հացադուլը: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին կամրագրվի պայմանգրի ստորագրմամբ: Հիշեցնենք, որ ռեժիսորի…

    Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը
  • Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ  ընտրությունները շատ ու շատ ավելի լավն էի նախորդ  ընտրությունների համեմատ: Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: «Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ: Կուսակցությունները կարողանում էին և հանդիպումներ, և  հանրահավաքներ կազմակերպել, ինչպես նաև քարոզարշավը բավականին լավ լուսաբանվում էր: Կարծում եմ` ընտրությունների լեգիտիմությունը բավականին բարձր էր»,- ասաց…

    «Այս ընտրությունները ավելի թափանցիկ էին և ազատ»,- Ստեփան Գրիգորյան
  • Նյու Դելին ենթարկվել է կապիկների գրոհի: Պրիմատները բնակիչներից սնունդ են խլում, կտրում էլեկտրամատակարարման մալուխները և բաց պատուհաններից դեն նետում տարբեր իրեր: Իշխանությունները վարձկան մասնագետների են հրավիրել կենդանիներին բնակավայրից դուրս բերելու համար:

    Կապիկները՝ մեծ քաղաքում
  • Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։Հիվանդանօց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը,…

    Կասկածանքով բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ
  • Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:

    Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում