Beeline
ՄԱԿ-ը հաստատել է միգրացիայի մասին համաձայնագիրը
ՄԱԿ-ի Միջկառավարական խորհրդաժողովը երկուշաբթի Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակություններ: «Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված է», – հայտարարել է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում է խորհրդաժողովը: Փաստաթղթի տեքստը մշակվել է ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ…
«Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են», – Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը: «Բացարձակ մեծամասնությունը նախագահական համակարգի պայմաններում վնաս չի տալիս, իսկ խորհրդարանական համակարգը բալանս չունի: Հայաստանը մտնում է անկառավարելի լիբերալիզմի իրականություն, որովհետև հաղթողները լիբերալներ են: ԲՀԿ-ն հակակշռելո՞ւ է, թե՞ չէ: Խորհրադարանին պակասում է հարյուր տոկոսանոց չափավոր լիբերալիզմը, որովհետև այն…
Պորոշենկոն օրենք է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության պայմանագրի չեղարկման մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Ավելի վաղ համապատասխան օրենք էր ստորագրել Գերագույն Ռադայի ղեկավար առաջին փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը: pic.twitter.com/JQW0sTf8fm — Петро Порошенко (@poroshenko) December 10, 2018
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հաջողություն է մաղթել Հայաստանում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը՝ շեշտելով, որ դրանից է կախված մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հեռանկարը: «Մենք հաջողություն ենք մաղթում խորհրդարան անցած ուժերին և նրանց ձևավորելիք կառավարությանը, քանի որ դրանից է կախված մեր…
Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Հայտնում է 168.am-ը։ «Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ:…
Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը
Ելիսեյան պալատում երկուշաբթի սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Պատվիրակների ժամանման և հանդիպման սկսվելու կադրերը հեռարձակել է BFM հեռուստաալիքը: Ընդհանուր առմամբ հանդիպմանը եկել է 30-40 պատվիրակ: Հանդիպման մասնակիցների թվում են նաև նախարարների կաբինետի ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Էդուար Ֆիլիպը, ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները, բնապահպանության նախարար Ֆրանսուա դե Ռյուժին…
«Եթե Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը չառաջադրվեր, մենք երկրորդ տեղում կլինեինք», – Արման Բաբաջանյան
«ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության…
Դոդոնը ժամանակավորապես հեռացրել է Մոլդովայի նախագահի պաշտոնից
Մոլդովայի սահմանադրական դատարաը կրկին Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է նախագահի պաշտոնից, նրա կողմից հավանությանը չարժանացած հինգ օրենքներն ընդունվեն: «Հանգամանքներ կան, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը: Դա պայմանավորված է այն փաստով, որ նախագահը հրաժարվում է կատարել սահմանադրական պարտավորություններն ու չի ստորագրում խորհրդարանի ընդունած օրենքները: Սահմանադրության 91-րդ հոդվածը թույլ է տալիս, որ նման դեպքերում որոշումները նախագահի փոխարեն…
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով, որում, մասնավորապես ասված է. «Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանության նոր ռազմական կցորդին
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական…
4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները․ Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ…
«Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն», – Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեզ համար այլևս դարձել է ազատ ապրելու, հայրենի հողը պաշտպանելու և ժողովրդավարական պետություն կառուցելու հաստատակամության ու անկոտրում կամքի խորհրդանիշ: Եվ միաժամանակ դարձել է…
Գերմանիայում հայտնվել են Էլվիս Փռեսլիին նվիրված լուսացույցեր
Գերմանական Ֆրիդբերգ քաղաքի հետիոտնային անցումների մոտ հայտնվել են լուսացույցեր՝ նվիրված ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին: Դրանք տեղադրվել են երաժշտի անունը կրող հրապարակում: Փրեսլին զինվորակած ծառայություն է անցել այդ քաղաքում՝ 1958-1960թթ.: Լուսացույցերի համար իշխանությունները ծախսել են 1000 դոլար: https://www.youtube.com/watch?time_continue=41&v=ZGSHZGIqGqU
«Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ», – Էդուարդ Շարմազանով
««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, փոխանցում է lurer.com-ը։ Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անդրադառնալով Հանրապետական…














