Brexit

  • Բրիտանիայի խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել Բորիս Ջոնսոնին

    Բրիտանիայի խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել Բորիս Ջոնսոնին

    Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի աշխատանքը, քանի որ երկրի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ օրենսդիր մարմնի աշխատանքը կասեցնելու որոշումը: Այս մասին հաղրոդում է РИА Новости-ն: Համայնքների պալատի աշխատանքային օրակարգը որոշում է կառավարությունը, սակայն մինչ այս պահը վարչապետի կաբինետից դեռևս որևէ ազդանշան չի եղել, թե խորհրդարանը ինչ է քննարկելու: Միաժամանակ, արդեն պարզ է,…

  • Brexit-ի շուրջ բանակցությունները կրկին արդյունք չեն ունեցել

    Brexit-ի շուրջ բանակցությունները կրկին արդյունք չեն ունեցել

    Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հարցերով բրիտանացի նախարար Սթիվեն Բարքլիի և ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեի հանդիպումն արդյունքներ չի տվել, կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ սեպտեմբերի 20-ին տարածած հայտարարությունում։ «Միշել Բարնիեն և Սթիվեն Բարքլին պայմանավորվեցին, որ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն,-նշվում է հայտարարությունում: Չափազանց կարևոր է,…

  • Շոտլանդիան Brexit-ի դեպքում ԵՄ անկախ անդամ-պետություն դառնալու հնարավորություն է ուզում

    Շոտլանդիան Brexit-ի դեպքում ԵՄ անկախ անդամ-պետություն դառնալու հնարավորություն է ուզում

    Շոտլանդիան մտադիր է Brexit-ի կայացման դեպքում մնալ Եվրամիության կազմում: Այս մասին սեպտեմբերի 18-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Կոշտ Brexit-ը կարող է ճգնաժամի հասցնել Մեծ Բրիտանիան Նա հույս է հայտնել, որ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն, նշելով, որ եթե դա տեղի ունենա, Շոտլանդիան պետք է ԵՄ անկախ անդամ-պետություն…

  • Brexit-ը կրկին հետաձգման վտանգի տակ է

    Brexit-ը կրկին հետաձգման վտանգի տակ է

    Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան դարձյալ հետաձգի Brexit-ը՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, նույնիսկ Բրյուսելի հետ Եվրամիության առջև ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նշվում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձևում։ Փաստաթղթի նպատակն է ընդգծել Եվրամիության դիրքորոշումը կարևոր…

  • Բրիտանացիների գրեթե կեսը համաձայն է Շոտլանդիայում և Հս․ Իռլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը

    Բրիտանացիների գրեթե կեսը համաձայն է Շոտլանդիայում և Հս․ Իռլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը

    Մեծ Բրիտանիայի բնակիչների գրեթե կեսը կարծում է, որ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան իրավունք ունեն անկախության հանրաքվե անցկացնել այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա Եվրամիության կազմից, հարցումն իրականացրել է BMG գործակալությունը՝ The Independent պարբերականի պատվերով: Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարցման արդյունքներով՝ բրիտանացիների 45%-ը նշել է, որ կառավարությունը պետք է թույլ տա Brexit-ից հետո Շոտլանդիայում և…

  • Կոշտ Brexit-ը կարող է ճգնաժամի հասցնել Մեծ Բրիտանիան

    Կոշտ Brexit-ը կարող է ճգնաժամի հասցնել Մեծ Բրիտանիան

    Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով և զանգվածային բողոքներով: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, նշվում է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին կառավարությունը հրապարակել է ընդդիմության ճնշման ներքո: «Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի…

  • Բրիտանիան դեռևս կարող է կանոնակարգված լքել ԵՄ-ն․ Մերկել

    Բրիտանիան դեռևս կարող է կանոնակարգված լքել ԵՄ-ն․ Մերկել

    ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալուն հասնելու հնարավորություն դեռևս կա, Գերմանիայի կառավարությունը դրա համար աշխատելու է մինչև վերջին օրը: Այդ մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի շուրջ անցկացված քննարկումների ժամանակ: «Մենք առաջվա պես, ես հաստատ համոզված եմ, դեռ բոլոր հնարավորություններն ունենք կանոնակարգված ձևով…

  • Բորիս Ջոնսոնի առաջարկը կրկին մերժվեց Բրիտանիայի խորհրդարանի կողմից

    Բորիս Ջոնսոնի առաջարկը կրկին մերժվեց Բրիտանիայի խորհրդարանի կողմից

    Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ մերժել է վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Քվեարկությունը տեղի է ունեցել լույս սեպտեմբերի 10-ին: Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Երկրի ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալիորեն քիչ է պահանջված ձայներից։ Դեմ է քվեարկել 46 պատգամավոր։ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքյուն արդյունքների…

  • Նախարարը Բորիս Ջոնսոնի պատճառով լքել է իր պաշտոնը

    Նախարարը Բորիս Ջոնսոնի պատճառով լքել է իր պաշտոնը

    Վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Մեծ Բրիտանիայի աշխատանքի և թոշակների գործերով նախարար Էմբեր Ռադը լքել է իր պաշտոնն ու պահպանողական կուսակցությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Լքել եմ նախարարների կաբինետն ու հրաժարվել եմ պահպանողական կուսակցությունում իմ մանդատից: Ես չեմ կարող անմասն մնալ, երբ լավագույն պահպանողականներին վտարում են»,-ասել է Ռադը: Ավելի վաղ Ջոնսոնը…

  • Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին

    Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին

    Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն այսօր հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին: Այս մասին հաղորդում է TACC-ը: Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ, առանց քվեարկության, ընդ որում, պալատի անդամներն օրինագծում որևէ փոփոխություն չեն կատարել: Այդպիսով, օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկման բոլոր փուլերը, այն պետք է վերադարձվի Համայնքների պալատ, որտեղ մշակվել և հավանություն է ստացել ընդդիմադիր կուսակցությունների…

  • Ջոնսոնը ոչ մի դեպքում չի դիմի ԵՄ-ին Brexit-ը հետաձգելու համար

    Ջոնսոնը ոչ մի դեպքում չի դիմի ԵՄ-ին Brexit-ը հետաձգելու համար

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ոչ մի պարագայում Եվրամիությանը չի դիմի Brexit-ի գործընթացի հետաձգման հարցով: Այս մասին, ինչպես փոխանցում է Sky News հեռուստաալիքը, վարչապետը հայտնել է Ուեյքֆիլդ քաղաքում ոստիկանության աշխատակիցների առջև ելույթի ժամանակ: «Ես կարծում եմ՝ անհարկի ձգձգումների կարիք չկա, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որ մեր երկիրը ԵՄ-ից դուրս գա…

  • Հոնկոնգի բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում

    Հոնկոնգի բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում

    Հոնկոնգի հարուստ բնակիչները բրիտանական ոսկե վիզաներ են գնում, գրում է South China Morning Post-ը: Հարուստ հոնկոնգցիները, Հոնկոնգում աճող քաղաքական անկարգությունների ֆոնին, իրենց ընտանիքների համար ներդրումներ են անում Մեծ Բրիտանիայի ոսկե վիզաներ գնելով, գրում է պարբերականը՝ հղում անելով միգրացիայի հարցերով զբաղվող փաստաբաններին և անշարժ գույքի գործակալություններին: Brexit-ի պատճառով արժեզրկված բրիտանական ֆունտի պայմաններում անձնագրի համար վճարը 2…

  • Առանց համաձայնագրի Brexit-ին դեմ պատգամավորները կարող են կորցնել իրենց պաշտոնը

    Առանց համաձայնագրի Brexit-ին դեմ պատգամավորները կարող են կորցնել իրենց պաշտոնը

    Պահպանողական կուսակցության այն պատգամավորները, որոնք դեմ են քվեարկելու առանց համաձայնագրի Brexit-ին, կարող են կորցնել իրենց տեղերը Համայնքների պալատում: Այս մասին հաղորդել է Sky News պարբերականը: Այս սցենարը իրականություն կդառնա, եթե պահպանողականների և վարչապետ Բորիս Ջոնսոնի դիրքորոշումները չհամընկնեն: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կլքի Եվրամիությունը, անգամ այն դեպքում, եթե Բրյուսելի հետ համաձայնագիր…

  • Լոնդոնը ֆինանսական օգնություն կտրամադրի Brexit-ից հետո բրիտանացիներին օգնելու համար

    Լոնդոնը ֆինանսական օգնություն կտրամադրի Brexit-ից հետո բրիտանացիներին օգնելու համար

    Լոնդոնը 3 մլն ֆունտ սթեռլինգ կհատկացնի որպես օգնություն այն բրիտանացիների փաստաթղթերը ձևակերպելու համար, որոնք Brexit-ից հետո կապրեն ԵՄ տարածքում: Մեծ Բրիտանիան ԵՄ տարածքից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Դրանից հետո Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիները և ԵՄ-ում ապրող բրիտանացիները պետք է հաշվառվեն և կացության իրավունք ստանան: Դրա համար նրանք պետք է դիմում ներկայացնեն միգրացիոն ծառայություններ և,…