Աշխարհ

Brexit-ը կրկին հետաձգման վտանգի տակ է

Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան դարձյալ հետաձգի Brexit-ը՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, նույնիսկ Բրյուսելի հետ Եվրամիության առջև ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նշվում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձևում։

Փաստաթղթի նպատակն է ընդգծել Եվրամիության դիրքորոշումը կարևոր հարցերում, որոնք վերաբերում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն՝ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում։ Դրա ընդունման կողմ քվեարկել է 544 պատգամավոր, դեմ՝ 126, ձեռնպահ՝ 38:

«Եվրախորհրդարանը հավանություն կտա ժամկետը երկարացնելուն՝ համաձայն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի, եթե դրա համար լինեն հստակ պատճառներ և նպատակ, մասնավորապես՝ Brexit-ից խուսափելու ցանկություն՝ առանց գործարքի, անցկացնել խորհրդարանական ընտրություններ կամ հանրաքվե, հրաժարվել 50-րդ հոդվածի կիրառումից կամ համաձայնագիր կնքել դուրս գալու պայմանների մասին»,- պարզաբանել են զեկույցի հեղինակները՝ շեշտելով, որ դա չպետք է անդրադառնա ԵՄ ինստիտուտների գործունեության վրա։

Միևնույն ժամանակ նրանք նաև հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է կառավարությանը՝ ԵՄ-ից խնդրել Brexit-ի հերթական հետաձգման մասին, եթե գործարքը Բրյուսելի հետ ձեռք չբերվի հոկտեմբերի 19-ին, այն պարագայում, երբ դուրս գալու պաշտոնական օրը այս պահի դրությամբ հոկտեմբերի 31-ն է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ