Չինաստանի Սիչուան նահանգում մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել։
6 մագնիտուդանոց ցնցումը խլել է առնվազն 3 մարդու կյանք, իսկ 60-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Այս մասին հաղորդում է պետական CGTN հեռուստաալիքը։
Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը 40 կիլոմետր խորության վրա է գտնվել։
Երկրաշարժի հետևանքով նաև տասնյակ տներ են ավերվել, իսկ հազարավոր մարդիկ տարհանվել են։

