Օլբիի օդանավակայանի աշխատակիցներն օգնել են Սարդինիայի լողափեր վերադարձնել շուրջ 10 տոննա ավազ ու լողափնյա քարեր, որոնք զբոսաշրջիկները տարիների ընթացքում փորձել են իրենց հետ տանել կղզուց: Այս մասին հաղորդում է Corriere della Sera թերթը:
Սարդինիայի հյուսիսը հայտնի է թանկարժեք հյուրանոցներով և շքեղ լողափերով, որտեղ կա սպիտակ ավազ:
Սարդինիայում մաքսանենգության համար նախատեսված են տուգանքներ: Օրինակ՝ մեկ շիշ ավազի համար 1000 եվրո տուգանք է սահմանված:

