COVID-19
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 11 538 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք։ Առողջացել է 31 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։ Փաստացի բուժվողների թիվը 544 է։
COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ դեղաչափով պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն:
Կրճատվել են ինքնամեկուսացման ժամկետները
ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները: Այժմ առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից…
Ըստ ԱՄՆ CDC-ի՝ ամբողջական պատվաստվածները 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն ԱՄՆ CDC-ի վերջին վերլուծությունների՝ ամբողջական պատվաստվածները 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով COVID-19-ով հիվանդանալու դեպքում 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկական օգնության կամ հոսպիտալացվում Երեխաներին չկերակրել սնկով․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հորդորները քաղաքացիներին ԵՄ-ն և ԱՀԿ-ն COVID-19 պատվաստանյութերի…
Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1 միլիոն 260 հազար դրամ
Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: Ըստ որոշման՝ COVID-19 արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,260,000 հազ դրամի սահմանված չափաքանակով:
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում կազմել Է մոտ 252 միլիոն
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 251 միլիոն 941 հազար 758: Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 79 հազար 990 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների…
Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը բացասական Է եղել
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական Է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել Է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանեգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ: Նշվում է, որ թեստը կատարվել Է Մեծ Բրիտանիայի տարածք մուտքի պայմանները պահպանելու և Գլազգոյի խորհրդաժովին մասնակցելու համար։
Համաճարակաբանը նշել է COVID-19-ից լիակատար պաշտպանության միջոցը
«ՍպուտնիկV»-ով իմունացումը, իսկ այնուհետև ռնգային պատրաստուկով կրկնապատվաստումը, հավանաբար, լիակատար պաշտպանություն կապահովի ոչ միայն COVID-19-ի ծանր ընթացքի, այլև սկզբունքորեն կորոնովիրուսով վարակվելու դեպքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Մենք կարծում ենք, թեեւ դա հարկավոր կլինի ուսումնասիրել կլինիկական փորձարկումների ընթացքում, որ այդ իմունիտետը կլինի ստերիլ,…
Որևէ պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ․ Առողջապահության ազգային ինստիտուտ
Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերն ունեն արդյունավետության բարձր մակարդակ, հատկապես հոսպիտալացման և ծանր հիվանդացության դեմ, սակայն որևէ պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ։ «Արդյունքում, չնայած պատվաստված լինելուն, կա պատվաստված մարդկանց մի փոքր տոկոս, որոնք վարակվում են COVID-19-ով։ Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է…
Առողջապահության նախկին նախարարները միասնական են COVID-19-ի հաղթահարման մոտեցումներում
ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է արել։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը Առողջապահության նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի «Համավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է: Առողջապահության նախկին նախարարներ Միհրան Նազարեթյանը, Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում»։
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 242 միլիոն է
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 242 միլիոն 482 հազար 541: Վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 929 հազար 545 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություն
Հոկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ «Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն՝ COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է: Ծառայության տվյալներով՝ 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, որոնք արտամարմնային թաղանթային…
COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել
COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման և մահերի կանխման առումով: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Epi-Phare բժշկական խմբի հետազոտությունը, որն աշխատել Է Ֆրանսիայի կառավարության հետ: Ըստ ուսումնասիրողների՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց 14 օր անց պատվաստվողներին 90 տոկոսով ավելի քիչ Է սպառնում կորոնավիրուսով վարակվելու…
Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել
Covid-19-ի Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու աֆրիկյան առյուծ Շերան, հավանաբար մարդկային աղբյուրից վարակվել է դելտա շտամով։ Նա անտարբեր էր և անընդհատ քնի մեջ: Նա չէր ուտում կամ խմում: Եվ նրա երիկամների խանգարում են հայտնաբերել: Անձնակազմը անհանգստացած էր. Արդյո՞ք նա շատ…
COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում հասել է 235 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ հասել Է 235 միլիոն 389 հազար 736-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 808 հազար 886 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների…














