Deutsche Welle
Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին ձերբակալելու որոշում է կայացվել
Ճապոնիայի Կիոտո քաղաքում հուլիսի 21-ին, որոշում է կայացվել ձերբակալել 41-ամյա տղամարդուն, որը կասկածվում է անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիան հրկիզելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ։ Այս մասին հաղորդում է DW-ը: Ոստիկանությունը մտադիր է կալանել նրան: Ծանր այրվածքների պատճառով ավելի վաղ նա տեղափոխվել էր Օսակայի հիվանդանոց: Հետաքննիչները սպասում են նրան հարցաքննելու հնարավորությանը: Ըստ պաշտոնական տվյալների՝…
Թուրքիան ամենամեծ քանակի զենք ներմուծողն է Գերմանիայից
Թուրքիան առաջինն այն երկրների ցանկում, որոնց Գերմանիան զենք է վաճառում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը: 2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը: Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ…
Ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում
Ողջ աշխարհում ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում: Այս մասին ասվում է «Եվրոպա՝ նպատա՞կ. Գլոբալ միգրացիայի ապագան» հետազոտության մեջ, որը ներկայացրել է բնակչության և զարգացման ուսումնասիրման բեռլինյան ինստիտուտը: Այս մասին հաղորդում է DW-ը: Զեկույցի հեղինակների տվյալներով՝ ԱՄՆ-ում ցանկանում է հայտնվել ողջ աշխարհում ներգաղթյալների ամեն 5-րդը (21%), այսինքն՝ 158 մլն մարդ: Ընդ որում, ինչպես նշում…
Եվրոպայում անոմալ շոգ է․ կան զոհեր
Եվրոպայում վերջին օրերին գրանցված անոմալ շոգ եղանակի պատճառով 8 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է DW-ն: Հունիսի 29-ի տվյալներով՝ մահացությունների ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Ֆրանսիայում: Այստեղ շոգից 4 մարդ է մահացել, մահվան 2-ական դեպքեր էլ գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում: Նշվում է, որ անոմալ շոգերը նաև մեծամասշտաբ հրդեհների պատճառ են դարձել Ֆրանսիայում և Իտալիայում:
Գերմանիայում իսլամականների քանակն ավելացել է
2018-ին Գերմանիայում իսլամականների թիվը ավելացել է և կազմել 26 հազար 560 մարդ, հունիսի 27-ին տեղեկացրել են Funke մեդիա-խմբի պարբերականները՝ հղում կատարելով Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության (BfV) ամենամյա հաշվետվությանը։ Համեմատության համար. 2017-ին BfV-ն հաշվել էր 25 հազար 810 իսլամական։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Ինչպես նշված է հաշվետվությունում, իսլամական միջավայրը Գերմանիայում նորից նկատելիորեն ակտիվացել…





