fbpx
Աշխարհ

Գերմանիայում իսլամականների քանակն ավելացել է

2018-ին Գերմանիայում իսլամականների թիվը ավելացել է և կազմել 26 հազար 560 մարդ, հունիսի 27-ին տեղեկացրել են Funke մեդիա-խմբի պարբերականները՝ հղում կատարելով Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության (BfV) ամենամյա հաշվետվությանը։ Համեմատության համար. 2017-ին BfV-ն հաշվել էր 25 հազար 810 իսլամական։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշված է հաշվետվությունում, իսլամական միջավայրը Գերմանիայում նորից նկատելիորեն ակտիվացել է, ընդ որում՝ արմատականներն իրենց նպատակների համար հաճախ օգտագործում են Telegram մեսենջերը։

Ընդհանուր առմամբ, ամբողջ ջիհադական ինտերնետ քարոզչությունը «անփոփոխ պահպանում է սպառնալիքի բարձր պոտենցիալը», նախկինի պես «կոչ անելով ահաբեկչական գրոհների առաջին հերթին արևմտյան պետություններում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ