elektronayin oragir.am
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստորագրել են «Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Հայտնում է itel.am-ը։ Հուշագիրը ստորագրվել է անցած շաբաթ Դիլիջանում կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում, որը կրում էր «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը: Հուշագիրը ստորագրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի: Նշենք, որ այս պահին Ալումյանը շարունակում է ներկայացնել պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:
Դեկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ…
Փարիզում ցույցերի պատճառով դեկտեմբերի մեկին ավելի քան 400 մարդ է ձերբակալվել: Le Figaro-ի տվյալով՝ նրանց ընդհանուր թիվը հասնում է 412-ի: Դեկտեմբերի 2-ի տվյալով՝ անազատության մեջ է մնում 387 մարդ: Հաղորդվում է նաև 133 տուժածի մասին: «Դեղին բաճկոններ» շարժման ցույցը շաբաթ օրն ուղեկցվում էր զգալի անկարգություններով՝ Փարիզում բախումներով մեքենաների այրմամբ և այլն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Լուրը aysor.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը։ «Երեկ է գրել դիմումը», – ասաց աշխատակազմի ղեկավարը։ Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։«Հանրապետական» կուսակցության անդամ է։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, այդ մասին հայտնում է 7or.am֊ը. «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասաց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներովգնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերովայդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ համաձայնություն էր եղել, որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի: «Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝Աստանան նորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունըհետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէկոնսենսուսային լուծում գտնենք»,–ընդգծեց Փաշինյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շինարարներ փ. 8/6, 10/1 շենքերը, Արզումանյան փ. 8 ա, 10, 12 շենքերը, Ֆուչիկի 1-ին նրբ․1, 3, 5, 7, 9, 11, 15, 13, 17 շենքերը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 1, 2, 3, 6…
2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների…
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն: Նշվում է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում: Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել…
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ննջասենյակի դռնից կախված…
Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը, հայտնեց B24֊ը: Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա…
Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
Նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան ծրագրերի շուրջ: Ո՞վ դեպի ուր է խոստանում տանել Հայաստանը, որքանո՞վ են ներկայացվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական հատվածները և որքանո՞վ է հանրությունը հետաքրքրված դրանցով: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան բարդ է, որ հասարակության մեծ մասին, ցավոք, հետաքրքրում են միայն…