elektronayin oragir.am
Արմավիրի համանուն մարզկենտրոնում այսօր ԲՀԿ-ին բնակչությունը դիմավորեց՝«Գագի՛կ, հաղթանակ», «Ծառուկյա՛ն, հաղթանակ» վանկարկումներով։ A1plus-ի փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում անդրադարձավ կրթության ոլորտին։ «Ուսանողը, ով կարողանում ա, թող վճարի, չի կարողանում, վճարի հնարավորություն տանք»,- նշեց նա։ ԲՀԿ նախագահն առաջարկեց, պայմանագիր կապել ուսանողի հետ, որ սովորելուց և ավարտելուց հետո նա 10-15 տարվա ընթացքում աշխատավարձից ուսման գումարը պետությանը…
Քարոզարշավի 7-րդ օրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելել էր Լոռու մարզ: 168.am-ն այս մասին տեղեկացել է ՕԵԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Այցը նշանավորվեց Սպիտակ քաղաքի սուրբ Հարություն եկեղեցում կատարված մոմավառությամբ: Սպիտակի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ, որոնք եկել էին աջակցելու ՕԵԿ-ին՝ տեղի կառույցի ղեկավար Նորիկ Քերոբյանի ղեկավարությամբ, պատրաստակամություն հայտնեցին ներդնել ողջ ջանքերը հանուն ՕԵԿ ծրագրային…
Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերված Գոռ Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ 1in.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար…
Ադրբեջանում 2018 թ. հունվար-հոկտեմբերին ընթացքում 112 կին ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ 168.am-ի փոխանցմամբ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ 9 ամսում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների ինքնասպանության փորձի 135 դեպք, որոնցից 112-ն ավարտվել են մահվամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնասպանություն կատարածներից 11-ը եղել են անչափահասներ:
Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում կիրակի օրը հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման կազմակերպած հանրահավաքին, որը հրաժարվում է ճանաչել Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, 1in.am-ի փոխանցմամբ հաղորդում է INTERFAX.RU-ն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:…
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,–ասել է նա,–Նշվել է, որ, չնայած մեր…
Արենի համայնքում շատ կարևոր ներդրում է կատարվում, «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկացնում է 1in.am-ը։ «Այդ հյուրանոցի բացումը Արենիում անելու է տնտեսական հեղափոխություն։ Ես ուզում եմ ասել՝ այն, որ այդ հյունաոցային համալիրը կառուցվում է հենց…
Azat TV-ին նոյեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ն իրականացրեց առցանց հարցում՝ գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Հարցումը բաղկացած էր մեկ հարցից. «Ո՞ր ուժին կտաք Ձեր քվեն, եթե մասնակցելու եք 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդանական ընտրություններին»։ Հարցման արդյունքում ստացվել են 2434 քվեներ։ Ըստ հարցման արդյունքների առաջին տեղ է զբաղեցրել «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով 48.85 %…
European Football Benchmark –ի նոր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի երկրպագուները ատում են մեծ թվով երկրպագուներ ունեցող ֆուտբոլային ակումբներին: Ատելիների առաջատարներն են «Բարսելոնան», «Ինտերն» ու «Փարիզ Սեն-Ժերմենը», գրում է kommersant.ru-ն: Իսպանացիները ամենից շատ համակրում են «Ռեալ Մադրիդին» և «Բարսելոնային »`համապատասխանաբար 46% և 36%: Պարադոքսն այն է, որ նույն ֆուտբոլային ակումբները նաև բացասական…
Մի քանի մեջբերում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում. «Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»: «Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան բայց նաեւ պետք…
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դեկտեմբերի 2-ի Իմ քայլը դաշինքի քարոզարշավի ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի մասին. «Վաղվա քարոզարշավի ժամանակացույցը հետեւյալն է. Ժամը 11:00– ք. Սիսիան, կենտրոնական հրապարակ, Ժամը 13.30 ք. Ջերմուկ, «Արմենիա 1» հանգստյան տան դիմաց, Ժամը 15.15 – ք. Վայք, համայնքապետարանի հարակից հրապարակ, Ժամը 16.30 – ք. Եղեգնաձոր,…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Ստորև ներկայացնում ենք հեռագրի ողջ տեքստը. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային…
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը. «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ…
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Փարիզ՝ 2018թ. «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը մասնակցելու, հայտնում է 168.am-ը։ «Ոսկե գնդակը» կհաղթի «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Ռոնալդուն երկրորդ տեղն է զբաղեցրել քվեարկության ժամանակ, երրորդն «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն է: Հայտնի է, որ արարողությանն անպայման մասնակցելու է Մոդրիչը: Ռոնալդուն արդեն չեղյալ է հայտարարել ուղևորությունը, իսկ Գրիզմանը դեռ մտածում…
Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արծվիկ Մինասյանը: -Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել եք Արմավիրի մարզում, ինչո՞ւ․ Դո՞ւք եք որոշել, թե՞ կուսակցությունը: -Նախ՝ ես Արմավիրից եմ՝ Շենիկ բնակավայրից, բացի դրանից՝ իմ առաջին քաղաքական քայլերը սկսել եմ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից… -Թույլ տվեք մտերմաբար հարցնել՝ վերջն ի՞նչ է լինելու: -Վերջը լավ է լինելու, այնքանով լավ,…