eurohangrvan
Covid-19-ի 6 «տեսակներ». DAILYMAIL
Կորոնավիրուսը լինում է վեց տարբեր դրսևորումներ և յուրաքան չյուրն ունի սիմպտոմների համապատասխան ձևեր։ Այս մասին գրում է dailymail-ը՝ հղում անելով Լոնդոնի Քինգ քոլեջի ուսումնասիրություններին։ Լոնդոնի Քինգ քոլեջը «Կորոնավիրուսի ախտանիշների ուսումնասիրություն» հավելվածի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա՝ պացիենտների նախնական սիմպտոմների մշակմամբ, հնարավոր է դառնում կանխատեսել վարակակիրը հոսպիտալացվելու է, թե ոչ։ Հավելվածի միջոցով, մարտ և ապրիլ ամիսներին…
Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրեց երեք նախարարների
Euronews-ը գրում է, որ Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրել է երեք նախարարների՝ մեկ շաբաթ տևած հակամրցակցային բողոքի ցույցի պատճառով: Չորեքշաբթի օրը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հեռացրեց իր ամենաազդեցիկ նախարարներից երեքին՝ ֆինանսների, էկոնոմիկայի և ներքին գործերի, մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաները չդադարելու արդյունքում՝ պահանջելով իրենց սեփական հրաժարականը: Սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքված հոծ բազմությունը կշարունակի բողոքի ցույցը,…
Բրիտանիայի Թագուհու կողմից ասպետի կոչում է ստանալու 100-ամյա կապիտանը
Բրիտանական բանակի վետերանը, ով հայտնի է առողջապահության ոլորտի աշխատակիցների համար գումար հավաքելով, նշում է 100-ամյակը։ Կորոնավիրուսային պայքարի օրերին «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողների համար ավելի քան 41 միլիոն դոլլար նվիրաբերած բրիտանացի 100-ամյա վետերանը, ուրբաթ օրը պատրաստվում է ասպետի կոչում ստանալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից։ Այս առթիվ Թոմ Մուրը ասել է, որ այդ իրադարձությունը կդառնա իր կյանքի ամենահիշարժան…
Իսպանիան հարգանքի տուրք է մատուցել համաճարակի պատճառով զոհվածների համար
Այսօր` 16.07.2020, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արքայական զույգի գլխավորությամբ տեղի է ունեցել համաճարակի պատճառով զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու ազգային արարողությունը, որտեղ թագավոր Ֆիլիպ VI-ն հանդես է եկել ցավակցական ելույթով։ Արարողությանը մասնակիցների թիվը շուրջ 500-ն էր, ներկա էին կառավարության անդամները և երկրի յուրաքանչյուր շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև՝ Ուրսուլա վոն դեր Լեյենը, Չարլզ Միշելը և Դեյվիդ Սասոլին՝…
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 31 միգրանտների թուրքական բեռնատար մեքենայում
Գերմանիայի ոստիկանությունն ու մաքսային ծառայություն իրականացնողները երեքշաբթի օրը Չեխիայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են 31 միգրանտների, որոնք թաքնված էին թուրքական համարանիշ ունեցող սառեցվող բեռնատարի ներսում: Գերմանիայի MDR հանրային հեռուստաալիքի հաղորդմամբ, բոլոր միգրանտները եղել են տղամարդիկ՝ 18-ից 47 տարեկան։ Նրանք եկել էին Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից: Բեռնատարի վարորդը Թուրքիայի 57-ամյա քաղաքացի էր, որը բերման է…
Ֆրանսիայի վարչապետ սկսում է ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարը
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտնել է կառավարության նոր քաղաքականության մասին, որտեղ առաջնահերթությունը տրվում է անջատողականության դեմ պայքարին։ Վարչապետը հավաստիացրել է, որ իր առջև դրված խնդիրներից առաջնային է համարվում Ֆրանսիայի աշխարհիկության ապահովումը՝ վերացնելով ծայրահեղական իսլամիզմն իր բոլոր դրսևորումներով:
Չեխիայի մայրաքաղաքում երկու գնացքների բախումից զոհվել է 1, վիրավորվել՝ 35 մարդ
Երեքշաբթի օրը Պրահայի արևելքում գտնվող Չեսկի Բրոդ կայանի մոտակայքում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները, որի հետևանքով տեղում մահացել է ուղևորատար գնացքի վարորդը և վիրավորվել են տասնյակ ուղևորներ: Այս մասին հայտնում է Չեխիայի երկաթուղային անվտանգության տեսչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին, որը կանգնած է եղել։
Հարյուրավոր բողոքներ Բելառուսի ընտրություններում՝ Լուկաշենկոյի մրցակիցներին արգելափակելու պատճառով
Բելառուսում բողոքի ցույցեր են օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր երկու հզոր ուժերի մասնակցությունը չթույլատրելու համար։ Բելառուսի ընտրական հանձնաժողովը մերժեց նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցների ՝ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի դիմումները: Այդ որոշմանը հաջորդեցին բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկում, Գրոդնո, Գոմել և Բրեստ և այլ քաղաքներում: «Մենք կողմնակից ենք ազնիվ և արդար ընտրությունների անցկացմանը», –…
65 տարի առաջ այս օրը Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ դատապարտեցին միջուկային զենքի արտադրությունը
1955 թվականին Նոբելյան 18 դափնեկիր-գիտնականներ ստորագրեցին Մեյնոյի հռչակագիրը, որը հրապարակայնորեն դատապարտում էր միջուկային զենքի կիրառումը։ Մեկ տարվա ընթացքում 34 քիմիկոսներ և ֆիզիկոսներ, միացան գերմանական միջուկային տեխնոլոգիաների գիտնականներ Օտտո Հանին և Մաքս Բորնին՝ կոչ անելով դադարեցնել վտանգավոր ռադիոակտիվ ռումբերի օգտագործումը։
Գերմանիան ցանկանում է ավելացնել արգելափակումները փորձելով խուսափել կորոնավիրուսի երկրորդ ալիքից
Գերմանիայի կառավարությունը քննարկում է սահմանափակել ճանապարհորդությունը դեպի այն երկրներ, որտեղ կորոնավիրուսի դեպքերի անբացատրելի աճ է նկատվում: «Մենք ունենք բավարար միջոցներ համաճարակի երկրորդ մեծ ալիքը կանխելու համար, սակայն պետք է ցուցաբերենք չափազանց զգուշավորություն և կարևորենք վիրուսի առկայությունը», – հայտնել է Գերմանիայի հատուկ գործերի դաշնային նախարար Հելգե Բրաունը։
Apple-ը բողոքարկման արդյունքում ազատվել է 13 միլիարդ եվրո տուգանք վճարել Իռլանդիային
Apple-ը հայտնել է, որ ազատվում է 13 միլիարդ եվրո տուգանք վճարելուց Իռլանդիային, քանի որ հարուցված դատական գործի երկրորդ փուլը ևս հաղթել է։ ԵՄ Գերագույն դատարանը (GCEU) հայտարարել է, որ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ չի ապացուցվել Apple-ի մրցակցության կանոնների խախտումը։
Իսպանական հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկու ալժիրցիներ են ձերբակալվել
Ըստ կատալոնյան ոստիկանության, զույգը, որ 2017 թվականից գտնվում էր հետախուզման մեջ, գործում էր միասին և պլանավորում հարվածել պայթուցիկ նյութերով կատալոնական երկրորդ խոշոր քաղաքին՝ Բարսելոնային։ Ոստիկանությանը հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել այն տարածքները, որտեղ նախատեսվում էր իրականացվել ահաբեկչությունը և կանխել գործողությունները։
Լեհաստանի նախագահական ընտություններում Դուդան ձայների քանակով գերազանցում է Տրասկովսկիին
Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆալ Տռասկովսկուն։ Ազգային ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ Ա․Դուդան հավաքել է ձայների 51,2% -ը: Ընտրությունների գլխավոր խնդիրներից մեկը Եվրամիության հետ երկրի լարված հարաբերություններն էր, որը կապված էր ԼԳՊՏ համայնքին տրվող իրավունքների հետ։
Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար
Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։ Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված…















