Eurosport
Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի ծառայություններով սկսել են հետաքրքրվել նաև Իսպանիայից։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։ Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Ըստ աղբյուրի՝ այս ամսվա վերջում իսպանական ակումբը կապ կհաստատի ՄՅՈւ-ի հետ՝ տրանսֆերի հնարավորությունները քննարկելու համար։ Նշենք, որ Մարսիալի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարող է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։ Նշվում է, որ Քեյնը կհամաձայնի միայն, եթե նոր պայմանագրի մեջ ներառվի սահմանված փոխհատուցման մասին կետ։ Հիշեցնենք, որ Քեյնով նախկինում հետաքրքրված էր «Ման Սիթին»։
«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո-2020-ում իր հավաքականի հեռանկարների մասին։ Նա ասել է, որ սպասելիքները պետք է արդարացնեն: «Մենք այնպիսի թիմ ունենք, ինչպիսին` PlayStation-ում, բայց այն այդպես էլ միայն PlayStation-ի թիմ կմնա, եթե մենք տիտղոս չնվաճենք։ Պիտի արդարացնենք սպասելիքները։ Կարիմ Բենզեմայի վերադարձից հետո մեզնից էլ ավելի շատ բան են սպասում։…
Ռուսաստանում ընթացքող MMA-ի ACA Young Eagles 12 մրցաշարի ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել։ Eurosport-ի հաղորդմամբ՝ Ջադդալ Ալիբեկով ու Ալիմ Գուգովի մենամարտից հետո ծեծկռտուք է սկսվել ութանկյունում։ Ըստ աղբյուրի՝ մրցավարը հաղթանակ է շնորհել Ալիբեկովին, որը դուր չի եկել Գուգովի երկրպագուներին։ Արդյունքում՝ բողոքի ալիքն ի վերջո հանգեցրել է ծեծկռտուքի։ Վերջինս հնարավոր է եղել դադարեցնել անվտանգության աշխատակիցների ջանքերով։…
ՊՍԺ-ի երկրպագուների ֆան շարժումներից մեկը հայտարարությամբ էր հանդես եկել, որում անդրադառձել է թիմի հարձակվող Նեյմարին: Նեյմարը պատասխանել է ակումբի երկրպագուների հայտարարությանը, «Ոչինչ չունեմ ասելու երկրպագուներին: Նրանք կարող են արտահայտել իրենց կարծիքը և քննադատել ինձ: Մենք մի թիմ ենք, իսկ ես տխուր եմ: Նրանք չպետք է կենտրոնանան իմ վրա: Այսօրվանից սկսած ինձ համար բոլոր խաղերն արտագնա…
Ռուսաստանի մարզիկ Մարգարիտա Գասպարյանը մեկնաբանել Է ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում Ավստրալիայի ներկայացուցիչ Պրիսցիլա Հոնի նկատմամբ հաղթանակը 7-6 (7-4), 6-4: Նրա հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Յոհաննա Կոնտան։ «Անկեղծ ասած, ես շատ էի անհանգստանում։ Այո, «Մեծ սաղավարտի» առաջին շրջանն է: Բայց այսօր ինչ-որ խենթ ճնշում կար։ Ամբողջ խաղի ընթացքում ես չէի կարողանում կառավարել էմոցիաներս։ Ուրախ եմ,…
Ֆրասիայի թենիսի ֆեդերացիան Ռոլան Գարոս մրցաշարի 2021-2023 թվականների հեռուստատեսային իրավունքները չի կարողացել վաճառել։ Այս մասին հայնտում է L’Equipe-ն։ Ըստ աղբյուրի՝ մրցաշարը պայմանագիր ունի կնքած երկու հեռուստաընկերությունների՝ France Télévisions-ի և Eurosport-ի հետ մինչև 2020 թվականը։ Պայմանագրով նախատեսվում է, որ Ռոլան Գարոսը մոտ 20 միլիոն եվրո է ստանում այս երկու հեռուստաընկերություններից։Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան մրցույթ է հայտարարել նոր…