fbpx
Սպորտ

Պիտի հանգիստ ու համեստ մնանք. Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Եվրո-2020-ում իր հավաքականի հեռանկարների մասին։

Նա ասել է, որ սպասելիքները պետք է արդարացնեն:

«Մենք այնպիսի թիմ ունենք, ինչպիսին` PlayStation-ում, բայց այն այդպես էլ միայն PlayStation-ի թիմ կմնա, եթե մենք տիտղոս չնվաճենք։ Պիտի արդարացնենք սպասելիքները։ Կարիմ Բենզեմայի վերադարձից հետո մեզնից էլ ավելի շատ բան են սպասում։ Հաճելի է նման կազմ տեսնելը։

Մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ նման ուժեղ կազմով սպասելիքները մեծանում են։ Պիտի հանգիստ ու համեստ մնանք։ Մեր մասին շատ են խոսում, բայց մենք չենք ճախրում երկնքում»,-ասել է Պոգբան:

Այս մասին տեղեկանում ենք EuroSport-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ