FIDE
Ռուսաստանցի առաջատար գրոսմայստերներից Սերգեյ Կարյակինը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) որոշմամբ որակազրկվեց կես տարով։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Նշվում է, որ Կարյակինը որակազրկվել է՝ FIDE-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ մեղավոր ճանաչվելու հետևանքով։ Բանն այն է, որ ռուս շախմատիստը հրապարակային կերպով աջակցություն էր հայտնել ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը։ Արդյունքում՝ մենք Կարյակինի չենք տեսնի…
Մեկնարկել է FIDE-ի Գրան Պրի շարքի առաջին մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ, որոնք բաժանվել են 4 խմբի։ Արոնյանն ընդգրկված է C խմբում։ Այսպիսով, Արոնյանի առաջին մրցակիցը հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտն էր։ Հայ շախմատիստը սպիտակներով հաղթանակ տոնեց ու խմբում առաջին տուրից հետո…
Հայազգի շախմատիստ Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մրցաշարն FIDE-ն մրցաշարն անցկացրել է նոյեմբերի 4-ից 14-ը։ Մրցաշարին մասնակցում էին 249 շախմատիստներ։ Այն անցկացվում էր 45+10 ժամակարգով, 9 մրցախաղով։ Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։
FIDE-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված ցուցակը։ Դրանում ընդգրկված է Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 շախմատիստ։ Առաջատարը Լևոն Արոնյանն է, ով լավագույնների ցանկում 4-րդն է՝ 2782 գործակցով։ Լավագույնների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանն (75-րդ տեղ) ու Հրանտ Մելքումյանը (99-րդ տեղ)։ Հիշեցնենք, որ Արոնյանը ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում է։
Հայազգի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը արդեն ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս մասին տեղեկանում ենք FIDE-ի պաշտոնական կայքից, որտեղ Հակոբյանի դիմաց ԱՄՆ է գրված։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու համաձայնություն էր տվել նաև Լևոն Արոնյանը, ով սակայն դեռ չի տեղափոխվել։ Նշենք, որ Հակոբյանն ամերիկացի շախմատիստների շարքում 12-րդն է։
Շախմատի հավակնորդների մրցաշարը կվերսկսվի նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնել է FIDE-ի փոխնախագահ Էմիլ Սուտովսկին։ Նա նշել է, որ մրցաշարի մնացած հատվածը կարող է անցակցվել Եկատերինբուրգում կամ Թբիլիսիում՝ կախված քաղաքներում այդ պահին համաճարակային իրավիճակից։ Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացվող մրցաշարն ընդհատվել էր 8-րդ տուրից հետո՝ կորոնավիրուսի պատճառով։
Հայաստանի շախմատի հավաքականը մասնակցելու է FIDE-ի կողմից կազմակերպվող առցանց օլիմպիադային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով ու խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով։ Նշվում է, որ թիմում պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Ինչպես նաև, թիմերը կկարողանան ունենալ…
FIDE-ն հրապարակել է հուլիս ամսվա համար միջազգային վարկանիշները։ Այն էական փոփոխություններ չի կրել։ Վարկանիշները հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։ Նշենք, որ աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2863 գործակցով։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան է՝ 2835 գործակցով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դինգ Լիրենը՝ 2791 գործակցով։ Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մնում…
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը տեղի կունենա 2021 թվականին։ Այս մասին հայտարարել է FIDE-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։ Նա նշել է, որ շուտով նաև կառույցը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Նշենք, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, որով պայմանավորված ընդհատվել էր նաև Եկատերինբուրգում անցկացվող հավակնորդների մրցաշարը։
Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss 2019 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Լևոն Արոնյանը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը 11 տուրերում հավաքել է 7.5 միավոր և բաժանել 3-8-րդ տեղերը: Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարն ավարտել են 6.5-ական միավորով, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսեսյանը՝ 5.5, Կարեն Մովսիսյանը՝ 4.5, իսկ…
Մեն կղզում շարունակվում է FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Երեկ կայացան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները։ Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան էր, ում հետ միասին հայ գրոսմայստերը կիսում էր առաջին հորիզոնականը։ Պարտիան ընդացավ հավասար պայքարում ու կողմերը 38-րդ քայլում համաձայնվեցին ոչ-ոքի։ Առաջատարների այս արդյունքից օգտվեց միայն…
Մեն Կղզում շարունակվում է FIDE Chess.com Grand Swiss 2019 անվանումը կրող շախմատային հզոր մրցաշարը, որին մասնակցում են նաև մի շարք հայ շախմատիստներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը։ Հայկական շախմատի առաջատարը 7-րդ տուրից առաջ ուներ 4,5 միավոր և ընդամենը կես միավորով էր հետ մնում մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆաբիանո Կարուանայից։ Կարևոր տուրում Արոնյանը հիանալի անցկացրեց պարտիան սպիտակ խաղաքարերով…