Fonseka
Ֆոնսեկան հնարավոր է մնա Ա լիգայում
«Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ Նշվում է, որ Վինչենցո Իտալիանոյի «Ֆիորենտինայի» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ: Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, որն ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»:
Ես կօգնեմ Մոուրինյուին, եթե խորհուրդ հարցնի. Ֆոնսեկա
Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է, որ կօգնի Ժոզե Մոուրինյուին, եթե մասնագետը որոշի նրանից խորհուրդ հարցնել: «Ժոզեն գիտի, որ ես նրա կողքին եմ, եթե որոշի ինձանից խորհուրդ հարցնել», –ասել է Ֆոնսեկան։ Այս մասին տեղեկանում ենք football-italia- ից: Հիշեցնենք, որ Մոուրինյուն մրցաշրջանի ավարտին կգլխավորի հռոմեական ակումբը:
Շնորհակալությո՜ւն, Հռոմ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդես է եկել շնորհակալության խոսքով: Մարզիչը շնորհակալություն է հայտնել ակումբի խաղացողներին և երկրպագուներին ՝ երկու տարվա աշխատանքի ընթացքում աջակցության համար: «Այս երկու տարվա ընթացքում մենք վերելքներ և վայրէջքներ ենք ունեցել, բայց ես միշտ տալիս էի առավելագույնը այս ակումբի և այս քաղաքի համար, որն ինձ շատ լավ ընդունեց: Ցանկանում եմ շնորհակալություն…
Ֆոնսեկան կհեռանա Ռոմայից. պաշտոնական
«Ռոմայի» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ «Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով 4 պարտություն: Եվրոպական մամուլի համաձայն՝ Պաուլու Ֆոնսեկային փոխարինելու հիմնական թեկնածուն է իտալական «Նապոլիի», «Յուվենտուսի» ու անգլիական «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։ Լուրեր են շրջանառվում, որ…
Միշտ ուզում եմ պրոֆեսիոնալ մնալ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան արձագանքել է այն շշուկներին, թե ինքը մոտ է հռոմեական ակումբից հեռանալուն։ Նա ասել է, որ կենտրոնացած է խաղերի վրա: «Ես մարզիչ եմ։ Ես կենտրոնացած եմ միայն խաղերի վրա։ Ես ակումբին խորհուրդներ տալու անհրաժեշտություն չունեմ։ Ես պրոֆեսիոնալ եմ։ Սիրում եմ ֆուտբոլը։ Միշտ ուզում եմ պրոֆեսիոնալ մնալ։ Կենտրոնացած եմ մրցաշրջանն ավարտելու վրա,…
Մխիթարյանի վերականգնվելը լավատեսություն է փոխանցում ակումբին. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Բերգամոյի «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումից առաջ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մարզավիճակին, ով վերջերս է վերականգնվել վնասվածքից: Նա նշել է, որ Մխիթարյանը և Վերետուն դեռ չեն հավաքել լավագույն մարզավիճակ, թեև նրանց վերականգնվելը լավատեսություն է փոխանցում ակումբին: «Մենք տալիս ենք խաղային պրակտիկա ստանալու հնարավորություն: Կարծում…
Անիմաստ է հերքել, որ Ռոման ունի խնդիրներ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրիում «Միլանից» կրած տնային պարտությունը՝ 1:2 հաշվով: Նա հայտնել է, որ ակոմբը հանդիպումը սարսափելի է սկսել: «Սարսափելի սկսեցինք հանդիպումը և ոչինչ չէինք կարողանում անել «Միլանի» պրեսինգի դեմ: Մեկնարկային 20 րոպեներին լավ մտքեր չունեինք, թե ինչպես դիմակայել մրցակցին: Եվ դա առաջին անգամ չէ տեղի ունենում, երբ…





