gagik shamshyan verchin lurer
Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը: «Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին: Այդ ժամանակ նավի վրա կար…
Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ
Դայվեր ընկերներ` Սթիվ Հեթեուեյը և Էնդրյու Բաթը, Նոր Զելանդիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ կղզու ջրերում հանդիպել են շատ երկար որդի: Տարօրինակ ստորջրյա արարածն ունեցել է 8 մետր երկարություն: Այն կարծես դատարկ օդային ժելեատիպ օրգանիզմ լիներ: Այն սահուն կծկվում դայվերների շուրջ: Հետագայում պարզվել է, որ այս արարածը հարյուրավոր հազարավոր օրգանիզմների կուտակում է:
Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ
Ճապոնական ոչ այնքան մեծ ընկերությունն իր արտադրանքով զարմացրել է բոլորին: Այնտեղ ստեղծում են գերիրական դիմակներ, որոնց դժվար է տարբերել մարդու իրական դեմքից: Դրանք ստեղծվում է 3D համակարգով, հաշվի են առնվում նույնիսկ ամենափոքր դետալները: Դիմակներն ունեն կնճիռներ և կրկնում են մաշկի բոլոր նրբությունները: Աղբյուր՝ aysor.am
Իրադրությունն առաջնագծում անցնող շաբաթ
Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել…
Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում
Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում՝ հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ստուգումներում, ըստ հաղորդագրության, տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր գործառույթները: Աղբյուր՝…
Չջեռուցվող դպրոցում դասերը մեկ ամսով դադարեցվել են
Շիրակի մարզպետի կարգադրությամբ Գյումրիի թիվ 18 դպրոցի աշակերտները մինչև դեկտեմբերի 15-ը արձակուրդում կլինեն: Այս որոշման պատճառը ոչ թե 450 աշակերտ ունեցող դպրոցի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է, այլ ջեռուցման բացակայությունը: Դասասենյակներում այսօր հազիվ տասն աստիճան էր, այդ պատճառով էլ ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել: Դպրոցը կաթսայատուն ունի, սակայն դրա շահագործումը, դպրոցի տնտեսվար Գագիկ Մարտիրոսյանի խոսքով, խիստ…
Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել
Խորհրդային Միության փլուզումից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել։ Հիմնադիրն ու սեփականատերը 21-ամյա Դավիթ Եգանյանն է։ Բանակից հետո աշխատանքի առաջարկ էր ստացել Ռուսաստանում ապրող հորեղբորից։ Ասում է՝ մի պահ արդեն մտածում էր Հայաստանը լքելու մասին: «Սիրում եմ իմ գյուղը, էս աուրան ինձ հաճելի ա, էլի, ու որոշեցի, որ պիտի…
ServiceTitan-ը՝ միլիարդ դոլարանոց հայկական ստարտափ
Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն է ներգրավել և այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ: Ներդրումային ռաունդը գլխավորել է Index Ventures-ը, որին միացել են Dragoneer-ը եւ T. Rowe Price-ը, Battery Ventures-ը, Bessemer Venture Partners-ը և ICONIQ Capital-ը: Նշվում է, որ սա ծրագրային ապահովման ոլորտում Հարավային…
Դաշտավան գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտավան գյուղի Նոր թաղամասի 6-րդ փողոցի թիվ 7 վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:38-ին: Վագոն…
Տեսանյութում պատկերված անձին ճանաչողներին խնդրում ենք հայտնել քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, մուտք են գործել Բաղրամյան փողոցի դեղատներից մեկը և հափշտակել 150 հազար դրամ արժողությամբ IPOD ապրանքանիշի պլանշետ և 25 հազար ՀՀ դրամ կանխիկ գումար: Դեպքի…
Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2.…
Էներգետիկայի նախարարը ներդրում է ունեցել էներգիայի թանկացման գործում
Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, գրելով. «Իսկ դուք գիտե՞իք, որ ներկայիս Էներգետիկայի նախարարը ներդրում է ունեցել 2015-ին էլ.էներգիայի թանկացման գործում։ Մեր վիդեոբլոգի առաջին հրապարակումը հենց այդ մասին»։
ՕԵԿ-ի թեկնածուն խոչընդոտել է հանձնաժողովի անդամների աշխատանքը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Ըստ մեղադրանքի` Լ. Մ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16-ին «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական շտաբում…
Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
Մանվել Ջավադյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է Ավան վարչական շրջանի իր լիազորությունները․ «Սիրելի ավանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ Ավան վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: 10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի…














