gagik shamshyan verchin lurer

  • Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

    Կիլիան Մբապեն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ

    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդել է ֆուտբոլիստն իր Instagram-ի միկրոբլոգում: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Աղբյուր՝ armsport.am

  • Վալենսիան փորձում է լավ հարաբերություններ պահպանել Մոուրինյուի հետ

    Վալենսիան փորձում է լավ հարաբերություններ պահպանել Մոուրինյուի հետ

    «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան սատարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին. «Ես հասկանում եմ, որ չեմ խաղում մարզչի ընտրած մարտավարության պատճառով: Էշլի Յանգը հիանալի է խաղում իմ դիրքում, այնպես որ պետք է հարգեմ Մոուրինյուի որոշումը: Միակ բանը որ կարող եմ անել, դա մարզվելն է և իմ հնարավորությանը սպասելը»: Հիեցնենք, որ պորտուգալացի մարզիչը լարված հարաբերությունների…

  • «Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը», – Նիկոլ Փաշինյան

    «Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը», – Նիկոլ Փաշինյան

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և…

  • «Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է»,-Զոհրաբ Մնացականյան

    «Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է»,-Զոհրաբ Մնացականյան

    Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք կառուցված են հավասար իրավունքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա,  ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծել է, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են ինչպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, այնպես էլ մյուս բազմակողմ հարթակներում: «Դուք շատ…

  • Հայկ Մարությանն ընդունել է դեսպան Պյոտր Սվիտալսկիին

    Հայկ Մարությանն ընդունել է դեսպան Պյոտր Սվիտալսկիին

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի…

  • Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել

    Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել

    ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում: «Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի…

  • Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

    Կարո Փայլանը մեջլիսում կրկին բարձրացրել է Վանում հայկական գերեզմանոցը պղծելու հարցը

    Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում (մեջլիսում) ունեցած ելույթի ժամանակ կրկին անդրադարձել է Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանում հայկական գերեզմանատան պղծմանը. փոխանցում է ermenihaber-ը: Մեջլիսում տեղի ունեցած պլանավորման և բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը ևս մեկ անգամ բոլորին հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանը այդպես…

  • Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

    Հայաստանը ձգտում է որդան կարմիրը, մուշուրբան ու այլ արժեքներ ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

    Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախաձեռնել է Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի թարմացում։ Նախարարությունում մշակվել է նախագիծ, որի ընդունման պարագայում որդան կարմիրը, պարկապզուկը, կոխ ըմբշամարտը, Գյումրու մուշուրբան ու այլ ոչ նյութական արժեքներ կներառվեն  Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում։ Վերջնական նպատակը դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության…

  • Ի՞նչ որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը

    Ի՞նչ որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի կառավարությունը ներկայացնելու և Եվրասիական միջկառավարական խորհրդի լիազորությունների ապահովման համար անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Եվրասիական միջկառավարական…

  • Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս

    Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս

    Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Բելառուս: Տեղեկության համաձայն` նա նախ առանձնազրույց կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ապա կլինի հանդիպում ընդլայնված կազմով: Բելառուսի նախագահի մամուլի ծառայության համաձայն` Ալիևը և Լուկաշենկոն մանրամասն կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները և կարծիքներ կփոխանակեն միջազգային խնդրահարույց հարցերի շուրջ: Աղբյուր՝ yerkir.am

  • Ո՞վ կղեկավարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը

    Ո՞վ կղեկավարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը

    Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության Կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «ԼՈՒՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Կուսակցությունից հայտնում են, որ գլխավոր շտաբը կտեղակայվի ԼՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Բաղրամյան 1 հասցեում։ Աղբյուր՝ henaran.am

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

  • Ո՞վ կհամակարգի «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը

    Ո՞վ կհամակարգի «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը

    Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացու որոշում»  սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը։ Գլխավոր շտաբը տեղակայված կլինի ՔՈ ՍԴԿ կենտրոնական գրասենյակում՝ Մաշտոցի 45ա հասցեում։ Աղբյուր՝ 168.am

  • «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը»

    «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը»

    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկանան մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն…