fbpx
Հասարակություն

Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը

Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Արգենտինայի պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:

«Սան Խուան» սուզանավը վերջին անգամ կապի էր դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ հայտնելով վթարի մասին:  Այդ ժամանակ նավի վրա կար 44 մարդ, այդ թվում և Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզորդ Էլիանա Մարիա Կրավչիկը:

Աղբյուր՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ