General

  • Interfax լրտավական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ՝ «Հայաստանին, ըստ էության, այնքան էլ պետք չէ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը»։ «Ես չեմ կարող համաձայնել այս կարծիքի հետ: Եվ Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ: Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության…

    Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք չեն կարող հեռանկար ունենալ․ Զոհրաբ Մնացականյան
  • «Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է. մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաև ախտահանիչ միջոցներ: Այն հարցին, թե հնարավոր է` համաճարակից ելնելով, այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, նախարարը պատասխանել է. «Մեզ համար ամենաանցանկալի…

    Որոշակի տոկոսով դիմակներ և ախտահանիչ միջոցներ կտրամադրենք դպրոցներին․ նախարար
  • ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը ընդգծել է, որ աջակցում է շախմատի մեր հավաքականին՝ բողոք հղելով ՖԻԴԵ-ին: «Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ Հարգելի պարոն Նախագահ, Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի…

    Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար
  • Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք է ներկայացնում իր հարևան բոլոր տարածաշրջանների համար: Այն հարցին, թե Թուրքիայի աջակցությունը Բաքվին «կրակի վրա յուղ է լցնում» և ճնշում է թե կոնֆլիկտի կարգավորման հնարավորությունը, նախարարը ընդգծել է, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու…

  • Օգոստոսի 31-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Գերագույն դատարանի նախագահի հետ և նրան խնդրել է միանալ Սահմանադրական փոփոխությունների աշխատանքին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել БЕЛТА-ն։ Լուկաշենկոն նշել է, որ իշխանությունները ժողովրդին առաջարկելու են փոփոխություններ, որոնք առաջ կտանեն հասարակությունը, և նպատակահարմար չի համարել 1994-ի Սահմանադրությանը վերադառնալը, ինչպես առաջարկում էր ընդդիմությունը։ «Ես կարծում եմ, որ չնայած այն…

    Բելառուսում որոշ չափով ավտորիտար համակարգ է տիրում․ Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։ ՊԵԿ-ը հայցում է…

    ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար. պարզաբանում
  • ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2010 թվականին կառավարության պետական գույքի կառավարման վարչության ղեկավարը և իրավասու այլ պաշտոնատար անձինք, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը մեկ այլ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել են իրենց ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման…

  • Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ սեպտեմբերի 4-ին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից Երևան չարտերային չվերթ կկայանա։ Դեսպանատանը նշել են, որ չվերթի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հեռախոսահամարներով՝ 8 (800) 22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566 Viber/ WhatsApp, 8 (922) 22 56 566: https://www.facebook.com/armembrus/posts/1205894429795692

    Սեպտեմբերի 4-ին կկայանա Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթը
  • Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից ։ Հանդիպմանը Արթուր Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է հանդես գալ որպես միասնական հարթակ՝ համախմբված կերպով ներկայացնելու հայ փախստականների խնդիրներն…

  • Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ընդհանուր առմամբ 67…

  • 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել…

    Ձերբակալվել են Հայաստանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստ եղբայրներ․ ՔԿ
  • «Երևանի աղբահանություն և սանիտարական մարքում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Հիմնարկը հայտնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` թվով 5 կանգառ վնասել են մեկ գիշերվա ընթացքում։ https://www.facebook.com/YerevanWasteRemoval/videos/1017698068662413

  • ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում…

  • РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը  հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։ Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս էր…

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը,…