General
Արթուր Խաչատրյանը իր անձնական միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում սահմանների ամրացմանը. ԱՀ նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը,…
Նորակառույց ճաշարան Արցախի զորամասերից մեկում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկն արդեն նորակառույց ճաշարան ունի։ Այն ևս կգործի բանակում սննդի մատակարարման ու մատուցման նոր կարգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձևաչափը օրեցօր ընդլայնվում է»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/740009600167981
Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առևանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որևիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ…
Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը․ Փաշինյան
Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- գրել է նա և կից լուսանկար հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2735982643388780
ԲԸՏՄ-ը խախտումներ է արձանագրել Սարդարապատում
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին վաղ առավոտից ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։ Տեսչական…
ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է իր հրաժարականի մասին պտտվող լուրերին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և անդրրադարձել է իր հրաժարականի մասին պտտվող լուրերին: «Լսել մեկ անգամ, տարածել շատ՝ հանուն լուսավորչական շարժման։ Քանի որ աշխատանքային օրերին ավելի կարևոր գործեր կան, քան կեղծիքը հերքելն ու բացահայտելը, կանեմ դա այսօր Մի բան զարմացնում է։ Մի քանի օրից բոլորը կգնան դպրոց,…
124 նոր դեպք և 87 առողջացած․ կորոնավիրուսը Հայաստանում
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և…
Փաշինյանի ու Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում խորհրդակցություն է կայացել
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության…
Արցախ մուտք գործելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը
Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: «Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը տվել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Այսպես. Արցախի Հանրապետության տարածք…
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը. ԿԳՄՍ փոխնախարարի վերլուծությունը
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու…
Ադրբեջանի սադրանքները մեզ համար կանխատեսելի են. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել facebook-ում և գրառում է կատարել: Վարչապետը հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչև տնտեսության խթանում։ ԱՖ «Սա ձեր երդմնակալության արարողությունից հետո իմ առաջին այցն է Արցախ: Իհարկե, մենք առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում ընթցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական…
ԱՀ նախագահը Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին հետմահու պարգևատրեց Արցախի հերոս բարձրագույն կոչումով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևները հանձնեց: Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության…
Օգոստոսի 23-ից 29-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:




