Goal.com
Կլոպը կարող է գլխավորել Բավարիան
Մյունխենի «Բավարիան» կարող է շուտով գլխավորել Յուրգեն Կլոպը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ մյունխենցիների ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շուտով գլխավոր Գերմանիայի հավաքականը՝ Յոհախիմ Լյովի փոխարեն։ Իսկ երբ Ֆլիկը հեռանա, «Բավարիան» մտադիր է կանչել Կլոպին։ Ըստ աղբյուրի՝ բացի «Բավարիայի» մտադրություններից, առհասարակ կասկածի տակ է Կլոպի մնալը «Լիվերպուլում»։
Յովիչը մտադիր է վերադառնալ Ռեալ
Վարձավճարով Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» հանդես եկող սերբ հարձակվող Լուկա Յովիչը մտադիր է վերադառնալ «Ռեալ»։ Հենց մադրիդյան ակումբին են պատկանում Յովիչի տրանսֆերային իրավունքները։ Ֆուտբոլիստն ասել է, որ հենց հաջորդ մրցաշրջանից ցանկանում է կրկին հանդես գալ «Ռեալում»։ Նա նշել է, որ «Այնտրախտում» փորձն իրեն պետք էր։ Յովիչի խոսքով՝ այլ թիմերից նույնպես առաջարկներ եղել են, բայց «Ռեալն» իր համար…
Ուզում եմ խաղալ Ռեալի հետ․ Պիկե
«Սևիլիայի» դեմ խաղում վնասվածք ստացած Ժերար Պիկեն ցանկանում է մասնակցել էլ-կլասիկոյին։ «Կփորձեմ վերականգնվել «Ռեալի» դեմ խաղի համար: Ես մտադիր եմ օրեցօր մարզավիճակ ձեռք բերել: Իհարկե, ես ուզում եմ խաղալ «Ռեալի» հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Goal-ը ամենահեռինակարային երիտասարդ է ճանաչել Անսու Ֆատիին
Goal.com-ը կազմել է ամեհեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը, որը կազմված է 50 մարզիկներից։ Ցուցակում ընդգրկվել են 2002 թվականին ու դրանից հետո ծնված ֆուտբոլիստները։ Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատին։ Նշենք, որ ցուցակի լավագույն տասնյակում է ընգրկվել նաև «Բարսայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պեդրին։ Ցուցակի 2-րդ հորիզոնականում է «Ռենի» խաղացող Էդուարդո Կամավինգան, իսկ լավագույն եռյակը եզրափակում…
Ռոնալդուի գործակալը կապ է հաստատել Ռեալի հետ
Կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։ Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ «Յուվեի» գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել «Ռեալ» Մադրիդի հետ, որպեսզի քննարկի պորտուգալացու՝ մադրիդյան ակումբ վերադարձի հնարավորությունները։ Նշվում է, որ անձամբ Ռոնալդուն էլ կապվել է «Ինտեր» Մայամիի սեփականատեր Դևիդ Բեքհեմի հետ։ Հիշեցնենք, որ Ռոնալդու պայմանագիրը թուրինյան…
Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին։ «3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո: Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել: Հնարավոր է, որ…
Բորուսիայում կարծում են, որ Հոլանդը կմնա ակումբում
«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է մնալ ակումբում այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այսպիսի կարծիք է հայտնել գերմանական ակումբի պաշտոնյաներից մեկը։ Այս մասին հայտնում է Goal․com-ը։ Նշվում է, որ Հոլանդով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում՝ «Ռեալ» Մադրիդն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կումանը զանգեց ու ասաց, որ չեմ մտնում իր ծրագրերի մեջ․ Սուարես
Կումանը զանգեց ու ասաց, որ չեմ մտնում իր ծրագրերի մեջ․ Սուարես «Ատլետիկո» Մադրիդի հարձակվող Լուիս Սուարեսը անկեղծացել է ու պատմել «Բարսայից» հեռանալու ընթացքի մասին։ «Երբ «Բարսելոնան» ասաց ինձ, որ իրենք այլևս ինձ վրա չեն հույս դնում, դժվար էր, չէի սպասում: Կումանը զանգահարեց ինձ և ասաց, որ ես իր ծրագրերի մեջ չեմ մտնում: Երբ «Բարսելոնան» պաշտոնապես…
Գիտեմ, թե Մեսսին որքան մոտիվացված է․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի աստղ Լիոնել Մեսսի մասին։ «Ես գիտեմ, թե Մեսսին որքան մոտիվացված է, և դա իմանալու համար ես կարիք չունեմ դիտել նրա հարցազրույցը: Մեսսին և «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները ցանկանում են գոլեր խփել և տիտղոսներ նվաճել: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի դա անել», – Կումանի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Մոուրինյուն Տոտենհեմը դարձրել է արդյունքի հասնելու մեքենա․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Տոտենհեմի» իր գործընկերոջ՝ Ժոզե Մոուրինյոյի ու նրա գլխավորած ակումբի մրցելույթների մասին։ ««Տոտոենհեմը» այս տարի հիանալի է խաղում: Ժոզե Մոուրինյուն թիմը վերածել է արդյունքի հասնելու մեքենայի: Նրանք հաղթում են նույնիսկ երբ լավագույն մարզավիճակում չեն: Տպավորում է՝ ինչպես են նրանք ողջ թիմով պաշտպանվում: Աչքի են ընկնում Հին-Մին Սոնը և Հարի…
Չելսիում ինձ վրա այնպիսի ճնշում էի զգում, որ դժվար է նկարագրել․ Մոուրինյո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է այն տարիները, երբ մարզում էր «Չելսին»։ «Այնտեղ այնպիսի ճնշում էի զգում ինձ վրա, որ դժվար է նկարագրել: Թիմը մեծ գումարներ էր ծախսում տրանսֆերների վրա և այդ պատճառով վայրկենական արդյունք էր պահանջում: Այժմ մարզիչներն այդպիսի «ագրեսիայի» չեն հանդիպում: Ես անցել եմ այդ ամենի միջով և դա արել եմ պատվով:…
Հաճելի է աշխատել Մեսսիի հետ․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լիոնել Մեսսի ու նրա հետ ունեցած հարաբերությունների մասին։ «Ինձ համար Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ հաճելի է աշխատել: Ես նրա հետ որևէ խնդիր չունեմ: Մեսսին թիմի ավագն է, և ես հաճախ եմ քննարկումներ ունենում նրա հետ: Չգիտեմ, թե ինչու չի ստացվել Սետիենի ու Մեսսիի աշխատանքը: Ես…
ՊՍԺ – Մանչեսթեր Յունայթեդ խաղը կանցնի առանց հանդիսականների
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կանցնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլ-դե Ֆրանս շրջանում պարետային ժամ է հայտարարել, որի շրջանակներում նաև արգելվում է այցելել մարզադաշտ։ Նշենք, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։
Ես Մանչեսթեր Յունայթեդի համար արել եմ անհնարինը․ Մոուրինյո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել էր ՄՅՈւ-ում գրանցած իր հաջողությունների մասին։ «Երկրպագուները գիտեն, որ ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար արել եմ անհնարինը: Ես թիմի կազմում գրանցել եմ հնարավոր առավելագույն արդյունք: «Մանչեսթեր Յունայթեդում» ես շատ ընկերներ ունեմ և լավագույնն եմ ցանկանում ակումբին»,- Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Ես հիացած եմ Սուարեսի խաղով․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսի խաղի մասին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ «Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները: Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:















