Goal.com
Ես Մանչեսթեր Յունայթեդի համար արել եմ անհնարինը․ Մոուրինյո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել էր ՄՅՈւ-ում գրանցած իր հաջողությունների մասին։ «Երկրպագուները գիտեն, որ ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար արել եմ անհնարինը: Ես թիմի կազմում գրանցել եմ հնարավոր առավելագույն արդյունք: «Մանչեսթեր Յունայթեդում» ես շատ ընկերներ ունեմ և լավագույնն եմ ցանկանում ակումբին»,- Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Ես հիացած եմ Սուարեսի խաղով․ Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսի խաղի մասին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ «Ես հիացած եմ Սուարեսի խաղով: Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները: Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Կարծում եմ՝ Բարսան կպայքարի բոլոր տիտղոսների համար․ Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Բարսելոնայում» տիրող լարվածության մասին։ «Ես հարգանք եմ տածում։ Բացի դրանից, չգիտեմ, թե ակումբի ներսում ինչ է կատարվում, դրա համար էլ չեմ ուզում խառնվել նրանց գործերին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ակումբ ունի իր խնդիրներն ու դժվարությունները։ Կարծում եմ՝ «Բարսելոնան», հաշվի առնելով նրա կազմը, կպայքարի բոլոր տիտղոսների համար։ Ոչ մի…
Ֆուտբոլն առանց հանդիսականների նույնն է, ինչ այգին առանց ծաղիկների․ Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է առանց հանդիսականների ֆուտբոլի մասին։ «Իհարկե, մենք ցանկանում ենք խաղալ հանդիսականների ներկայությամբ, սակայն ստիպված ենք սպասել: Ֆուտբոլն առանց հանդիսականների նույնն է, ինչ կրկեսն առանց ծաղրածուների կամ այգին առանց ծաղիկների», – Ռոնալդուի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Իբրան ու Միլանը եկել են վերջնական համաձայնության
Շվեդ ֆուտբոլային աստղ Զլատան Իբրահիմովիչն ու իտալական «Միլանը» եկել են համաձայնության։ Goal.com-ի հաղորդմամբ՝ հարձակվողի ու միլանյան ակումբի միջև պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նշվում է, որ այդ մեկ մրցաշրջանի համար Իբրահիմովիչի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո։ Իբրան կարող է նաև բոնուսներ ստանալ, եթե «Միլանը» ձեռք բերի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ու ցուցադրի արդյունավետ խաղ թիմում։
Վերադառնում եմ Բարսա․ Կոուտինյո
«Բավարիայում» վարձակալությամբ մրցաշրջանն անցկացրած «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն հայտնել է, որ վերադառնում է կատալոնական ակումբ։ «Մրցաշրջանն ավարտված է, ինչը նշանակում է, որ ես պետք է վերադառնամ «Բարսելոնա»: Դեռ չեմ մտածել՝ ինչ է սպասվում ինձ ապագայում: Ես պարտավոր եմ շատ աշխատել և ցույց տալ՝ ինչի եմ ընդունակ: Կմնա՞մ «Բարսելոնայում», թե՞ ոչ, դա կորոշի ակումբի ղեկավարությունը», –…
Ես ՉԼ եզրափակչում կնախընտրեմ մրցել Լիոնի հետ. Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեպիոնների լիգա դուրս գալու և եզրափակիչ խաղի մասին: Ֆուտբոլիստը նշել է, թե կիսաեզրափակիչի «Լիոն» – «Բավարիա» դիմակայությունից որ թիմի հետ կցանկանար մրցել վճռական խաղում։ Մբապեն հայտնել է, որ կցանկանա մրցել «Լիոնի» հետ «Իհարկե, ես կնախընտրեի հանդիպել «Լիոնի» հետ։ Եթե մենք ինքներս չգնահատենք Լիգա-1-ը, էլ ո՞վ կանի։ Եթե ստիպված լինենք…
Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է Բորուսայում. Հոլանդ
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր անգլիացի թիմակից Ջեյդոն Սանչոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ երջանիկ է, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: «Երջանիկ եմ, որ Սանչոն մնում է «Բորուսայում»: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որի օգնությամբ շատ հեշտ է գոլեր խփել»,-ասել է Հոլանդը: Հայտնենք, որ Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ սկսել է…
Դիբալան Յուվենտուսից 15 միլիոն եվրո է պահանջում
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է վերանայել պայմանագրի և ակումբից պահանջում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Հայտնենք, որ ակումբը կարող է վճարել 10 միլիոն եվրո, գումարած բոնուսները: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո Յուվենտուսում հոգեբանական անկում է. Սարի
«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության վերջին տուրում տանը «Ռոմայից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի վիճակի մասին: Մարզիչը խոստովանել է, որ թիմում խնդիրներ կան։ «Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո մեր թիմում հոգեբանական անկում է։ Պետք է շատ ուշադիր մոտենալ առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիայում պարտվել ենք 0։1 հաշվով։ Այսօրվա պայմաններում շատ բարդ…
Ռեալը այլևս չի հետաքրքրվում Կամավինգայի ծառայություններով
«Ռեալը» կարող է հրաժարվել «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային ձեռք բերելու մտքից: Հայտնի է, որ ակումբը այս ամառ չի նախատեսում որևէ խոշոր ձեռքբերում, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ակումբն ունի ֆինանսական խնդիրներ: Հաղորդվում է, որ 17-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և ՊՍԺ-ն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Կլոպն ուղղակի մեծություն է․ Օուեն
«Լիվերպուլի» նախկին հարձակվող, անգլիական ֆուտբոլի լեգենդներից Մայքլ Օուենը խոսել է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգել Կլոպի մասին։ «Շատերի համար դժվար է ինձ տպավորելը, բայց ամեն անգամ, երբ այդ տղան բացում է բերանը, չեմ կարողանում դադարել նրան լսել։ Կարծում եմ՝ նա ուղղակի մեծություն է։ Ակումբը, քաղաքը, բոլորն ընդունեցին նրան, իսկ նա ի պատասխան՝ ընդունեց նրանց։ Կլոպն…














