Grand slam
Ջոկովիչը անհավանական մարզիկ է. Նադալ
Ռաֆայել Նադալը մեկնաբանել է երկրպագուների պահվածքը Նովակ Ջոկովիչ-Ստեն Վավրիկան հանդիպման ժամանակ: Տեղեկացնենք,որ Ջոկովիչը չի կարողացել շարունակել հանդիպումը վնասվածքի պատճառով, ինչից հետո երկրպագուները սկսել են սուլել Նովակին. «Իհարկե, Ջոկովիչն արժանի չէ սուլոցների: Նա անհավանական մարզիկ է: Եթե նա չի շարունակել հանդիպումը, ուրեմն այն պատճառով, որ պարզապես ի վիճակի չի եղել: Նրա համար այդ օրը տեղի ունեցածն…
Ջոկովիչը պարտություն կրեց առողջական խնդիրների պատճառով. US Open
Ստեն Վավրինկան դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության 4-րդ շրջան՝ հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչին։Նշենք,որ Ջոկովիչը երկու սեթում պարտվեց 4:6, 5:7 հաշվով ու 1-2 հաշվի ժամանակ հրաժարվեց հետագա պայքարից ձախ ուսի խնդիրների պատճառով: Նշենք,որ հանդիպումը տևեց 1 ժամ 46 րոպե: Վավրինկան վաստակեց 17 վիններ, կատարեց 3 կրկնակի և 19 ոչ պարտադիր սխալ ու իրացրեց…
Մեդվեդևը հաղթեց Լոպեսին. US Open
Թենիսի Grand Slam-ի այս տարվա վերջին մրցաշարը՝ US Open-ը դեռ շարունակվում է Նյու Յորքում: Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել 1/8 եզրափակիչ՝ հաղթելով իպանացի Ֆելիսիանո Լոպեսին: Տեղեկացնենք,որ 3 ժամ 22 րոպե տևած պայքարում ռուս մարզիկը հաղթել է 7:6 (7:1), 4:6, 7:6 (9:7), 6:4 հաշվով: Նծենք,որ Մեդվեդևը հանդիպման ընթացքում կատարել է 27 էյս, 8 անգամ…
US Open-ի առաջին շրջանը խոստանում է լինել թեժ
Նյու Յորքում օգոստոսի 26-ին կմեկնարկի Թենիսի տարվա չորրորդ Grand Slam-ը՝ Ամերիկայի բաց առաջնությունը։ Նշենք,որ հիմնական ցանցի վիճակահանությունը արդեն տեղի է ունեցել։ Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ կանանց մենախաղում արդեն առաջին շրջանում միմյանց դեմ մրցելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան։ Մի շարք հիասքանչ դիմակայություններ սպասվում են նաև տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում։ Ֆելիքս Օժե-Ալյասիմ –…
Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը. Պիտ Սամպրաս
Ամերիկացի Պիտ Սամպրասը, ով Մեծ Սաղավարտի մրցաշարերի 14-ակի հաղթող է, խոսել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մասին: «Երբ ես նայում եմ ներկայիս սերնդին՝ Ռաֆային, Ռոջերին, Նովակին ու Մարեյին, հասկանում եմ, որ նրանցից ինձ ամենաշատը նման է Ջոկովիչը: Նա, ինչպես և ես, երջանիկ մարդ է: Մենք վայելում ենք կորտում անցկացրած ամեն վայրկյանը: Միգուցե դա նրանից…
Մեդվեդևը գերազանցել է սպասելիքները. Միխայել Յուժնի
Աշխարհի նախկին ութերորդ ռակետ, Միխայել Յուժնը գնահատել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդևի արդյունքները։ Հիշեցնենք,որ Ցինցինատիի Masters-1000-ում հաղթելուց հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է հինգերորդ հորիզոնական: «Ես չէի սպասում, որ արդեն այս տարի Դանիլը կհայտնվի թոփ-5-ում: Կարծում եմ՝նա լավ է անցկացրել նախորդ մրցաշրջանը, սակայն այս տարի նա ուղղակի գերազանցել է սպասելիքները: Նա կարող էր հաղթել Masters…
Ովքեր չեն հիանում Ֆեդերերով, չեն հասկանում թենիսից․ Նադալ
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է Ռոջեր Ֆեդերերի մասին ու նշել, որ իրեն հիացնում է շվեյցարացի թենիսիստի խաղը։ «Ես հիանում եմ Ֆեդերերի խաղի ոճով: Նրանք, ովքեր չեն հիանում Ֆեդերերով, պարզապես չեն հասկանում թենիսից: Եթե նույնիսկ դուք ուրիշ թենիսիստի եք երկրպագում, դուք պետք է ընդունեք Ռոջերի գերակայությունը, իսկ նա գերակա է բոլոր առումներով», – Նադալի…
15-ամյա թենիսիստուհին անցավ Ուիմբլդոնի երրորդ շրջան
Լոնդոնում շարունակվում է տարվա երրորդ Grand Slam-ի՝ Ուիմբլդոնի երկրորդ շրջանը։ Կանանց մենախաղի գլխավոր հայտնությունը 15-ամյա Կորի Գաուֆն է։ Պատանի թենիսիստուհին, որն առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել Վինուս Ուիլիամսին, շարունակում է իր հեքիաթային ուղևորությունը։ Ամերիկուհին երկրորդ շրջանում ևս անհաղթելի էր։ Գաուֆը երկու սեթում 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի նկատմամբ։ 1/16 եզրափակչում…








