fbpx
Սպորտ

Ջոկովիչը պարտություն կրեց առողջական խնդիրների պատճառով. US Open

Ստեն Վավրինկան դուրս է եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության 4-րդ շրջան՝ հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչին։Նշենք,որ Ջոկովիչը երկու սեթում պարտվեց 4:6, 5:7 հաշվով ու 1-2 հաշվի ժամանակ հրաժարվեց հետագա պայքարից ձախ ուսի խնդիրների պատճառով:

Նշենք,որ հանդիպումը տևեց 1 ժամ 46 րոպե: Վավրինկան վաստակեց 17 վիններ, կատարեց 3 կրկնակի և 19 ոչ պարտադիր սխալ ու իրացրեց 4 բրեյք-փոյնթ 7 հնարավորից:

Ջոկովիչի ակտիվում 2 էյս է, 15 վիններ, 5 կրկնակի ու 35 ոչ պարտադիր սխալ, 1 իրացրած բրեյք-փոյնթ 5 հնարավորից:

Տեղեկացնենք,որ US Open-ի քառորդ եզրափակչում Վավրինկայի մյուս մրցակիցը կլինի թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, որն առաջին անգամ է դուրս եկել Grand Slam-ի ¼ եզրափակիչ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ