«Ինտերում» կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների թիվը հասել է 6-ի։
Հայտնի է, որ պաշտպան Էշլի Յանգի թեստի պատասխանը դրական է, և նա տանը ինքնամեկուսացած է:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Միլան Շկրինյարը, Ալեսանդրո Բաստոնին, Ռաջի Նաինգոլանը, Ռոբերտո Գալյարդինին եւ Յոնուց Ռադուն։
Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի մամուլի ծառայությունից։
