lenta.ru

  • Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի կլինի օգոստոսի 15-ից

    Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի կլինի օգոստոսի 15-ից

    Ռուսաստանի կառավարությունը տեղեկացնում է, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը կգրանցվի օգոստոսի 10-12-ին և քաղաքացիների համար հասանելի կդառնա օգոստոսի 15-ից: Հայտնի է, որ այժմ պատվաստանյութը անցնում է փորձաքննության, որից հետո համապատասխան փաստաթղթեր կկզմվեն և կուղարկվեն Առողջապահության նախարարությանը: Նշենք, որ պատվաստումը լինելու է կամավորության սկզբունքով: Այս ամսին տեղեկանում ենք lenta.ru-ից:

  • Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են․ ԱԳՆ խոսնակ

    Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են․ ԱԳՆ խոսնակ

    ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն ներկայացրել է ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի…

  • Զելենսկին իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ է ներկայացրել Ռադային

    Զելենսկին իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծ է ներկայացրել Ռադային

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Գերագույն ռադային է ներկայացրել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծ՝ կապված իշխանության ապակենտրոնացման հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը: Օրինագծի տեքստը, սակայն, դեռ չի հրապարակվել: Խորհրդարանն ստացել է փաստաթուղթը և փոխանցել  ղեկավարությանը՝ քննարկման համար: 2015 թվականին Ուկրաինայի սահմանադրական դատարանն իշխանության ապակենտրոնացման մասին օրինագիծը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող: Բացի դրանից՝…

  • Պեսկովը շոկային է անվանել տեսանյութը, որում դաժանորեն սպանում են սիրիացի զինծառայողին

    Պեսկովը շոկային է անվանել տեսանյութը, որում դաժանորեն սպանում են սիրիացի զինծառայողին

    Կրեմլում ծանոթացել են այն տեսանյութի հետ, որում ենթադրաբար ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական միավորման անդամները դաժանաբար սպանում են սիրիացի զինծառայողին: Այս մասին, ինչպես փոխանցու է Lenta.ru կայքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դա իրոք շոկային ինֆորմացիա է»,-ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Կրեմլը ոչ մի տեղեկություն չունի տեսանյութի հրապարակման վերաբերյալ, ինչպես…

  • Էրիկ Ռոբերթսը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել

    Էրիկ Ռոբերթսը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել

    Հոլիվուդյան դերասան Էրիկ Ռոբերթսը, որը հայտնի դերասանուհի Ջուլյա Ռոբերսթի եղբայրն է, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: «Շատ եմ սիրում մարտարվեստները, մարզիկներին, և հենց այդ նպատակով էլ ժամանել եմ Ռուսաստան` մենամարտերի հիանալի երեկոյի մասնակիցը լինելու համար: Շատ եմ ցանկանում երկրորդ քաղաքացիություն ստանալ և դա կլինի Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասել է դերասանը,…

  • Զելենսկին հրաժարվել է բիզնեսից

    Զելենսկին հրաժարվել է բիզնեսից

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր բաժնեմասերը 10 ընկերություններում փոխանցել է իր գործընկերներին ու ընկերներին: Այս մասին գրում է Լenta.ru-ն: Հաղորդվում է, որ Զելենսկին պահպանել է միայն «Ծիծաղի լիգա» երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում իր մասնաբաժինը: Նախագահական ժամկետի ավարտից հետո դրանք կվերադարձվեն Զելենսկիին: Իր բաժնեմասերը նախագահը փոխանցել է Թիմուր Մինդիչին, Բորիս Շեֆիրին և նրա եղբայր Սերգեյին, որը…

  • Դրեյքը գերազանցել է The ​​Beatles խմբին և զայրացրել երկրպագուներին

    Դրեյքը գերազանցել է The ​​Beatles խմբին և զայրացրել երկրպագուներին

      Ռեփեր Դրեյքը գերազանցել է The ​​Beatles խմբի երեք ռեկրորդ, հաղորդում է Rolling Stone-ը։     Հիփ-հոփ կատարողի յոթ երգ միաժամանակ հայտնվել է Billboard-ի թոփ 100-ում այն դեպքում, երբ լիվերպուլյան խմբի ռեկորդը կազմում է հինգ կոմպոզիացիա։ Բացի այդ՝ երաժիշտի 12 սինգլ հայտնվել է թոփ 10-ում՝ Beatles-ից առաջ անցնելով մեկով։ 2019թ.-ին արտիստը ռոք երաժիշտներից առաջ է…

  • Պետերբուրգում ձերբակալվել է Լեհաստանի՝ ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացին

    Պետերբուրգում ձերբակալվել է Լեհաստանի՝ ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացին

    Սանտկ Պետերբուրգում Ռուսաստանի ՆԳՆ-ի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են Լեհաստանի քաղաքացուն, որը միջազգային հետախուզման մեջ էր: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով տարածաշրջանում ՆԳՆ-ի վարչությանը: Տղամարդը թաքնվում էր իրավապահներից շուրջ 20 տարի շարունակ: 1990-ականների վերջում նա հետախուզվում էր հայրենիքում կատարած մի քանի հանցագործությունների համար: 2018 թվականին լեհական Լյուբլին քաղաքի դատարանը նրան մեղավոր…

  • Ռուսական հայտնի ապրանքանիշը 80-ականների կուլտային ֆիլմից սվիտեր է թողարկել

    Ռուսական հայտնի ապրանքանիշը 80-ականների կուլտային ֆիլմից սվիտեր է թողարկել

    Ռուսական Lesyanebo ապրանքանիշը սվիտեր է թողարկել, որի վրա առկա է 1980-ականների խորհրդային «Կառնավալ» ֆիլմից հայտնի արտահայտությունը։ Այս մասին ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են Instagram-յան էջում։ Սեւ-սպիտակ բլուզի վրա կապույտ գույնով առկա է հետեւյալ գրությունը` Позвони мне, позвони՝ «Զանգիր ինձ, զանգիր» (երգի անունը, որը «Կառնավալ» ֆիլմում կատարում էր խորհրդային դերասանուհի Իրինա Մուրավյովան, ով մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն),…

  • «Դեղին բաճկոնավորների» առաջնորդին ձերբակալել են ուղիղ եթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Դեղին բաճկոնավորների» առաջնորդին ձերբակալել են ուղիղ եթերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Դեղին բաճկոնավորների» շարժման առաջնորդներից մեկի՝ Էրիկ Դրուեի ձերբակալությունը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքի ուղիղ եթերում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Հուլիսի 14-ին հաղորդվել է 152 ձերբակալվածների մասին: Ցուցարարները շշեր և քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն ի պատասխան կիրառել էին արցունքաբեր գազ: Նշվում է, որ բողոքի ցույցերի ներկայիս ալիքը կցված է ազգային տոնին՝ Բաստիլիայի գրավման օրվան:…