fbpx
Աշխարհ

Զելենսկին հրաժարվել է բիզնեսից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր բաժնեմասերը 10 ընկերություններում փոխանցել է իր գործընկերներին ու ընկերներին: Այս մասին գրում է Լenta.ru-ն:

Հաղորդվում է, որ Զելենսկին պահպանել է միայն «Ծիծաղի լիգա» երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում իր մասնաբաժինը:

Նախագահական ժամկետի ավարտից հետո դրանք կվերադարձվեն Զելենսկիին:

Իր բաժնեմասերը նախագահը փոխանցել է Թիմուր Մինդիչին, Բորիս Շեֆիրին և նրա եղբայր Սերգեյին, որը նշանակվել է պետության ղեկավարի խորհրդական:

Հուլիսին Սերգեյ Շեֆիրը հայտարարել էր, որ Զելենսկին կինոբիզնես կվերադառնա նախագահական ժամկետի ավարտից հետո:

Ինչպես հայընում է աղբյուրը, կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ութ ընկերությունում, «Квартал 95» հեռուստահաղորդումներում մասնաբաժիններն անցել են նրա գործընկեր Սերգեյ Շեֆիրին, որը դարձել է նախագահի առաջին օգնականը: Եվս երկու ընկերություններում մասնաբաժինները փոխանցվել են Սերգեյ Շեֆիրի ավագ եղբորը՝ Բորիս Շեֆիրին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ