L’Équipe
Ռեալը փորձում է Մբապեին ձեռք բերել մինչև օգոստոսի վերջ
Մադրիդի «Ռեալը» փորձում է ամեն կերպ ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, այսինքն՝ օգոստոսի ավարտը։ Այս մասին հայտնում է L`Equipe-n: Նշվում է, որ մադրիդյան ակումբը որոշակի տարբերակներ է փնտրում՝ տրանսֆերն իրականացնելու համար, որովհետև եթե դա չարեց, ապա ստիպված է լինելու սպասել ևս մեկ տարի։ Նշենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված…
Պոգբան կարող է տեղափոխվել ՊՍԺ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կարող է դառնալ ՊՍԺ-ի խաղացող: Հայտնի է, որ կողմերը պայմանավորվել են պայմանագրի շուրջ և ՊՍԺ-ն պատրաստ է Պոգբայի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել մոտ 50 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք L’Equipe-ից։
Ռամոսն այսօր բուժզննում է անցնելու ՊՍԺ-ում
Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մեկ ոտքով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Նշվում է, որ պայմանագրի կետերն ամբողջությամբ արդեն համաձայնեցված են պաշտպանի հետ ու մնում է միայն, որ Ռամոսը բուժզննում անցնի, ինչը նախատեսված է այսօր։
Հավանական է, որ Բենզեման կհրավիրվի Ֆրանսիայի հավաքական
Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամը մտադիր է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային հրավիրել թիմ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Բենզեման այս պահին իր կարիերայի լավագույն մարզավիճակն է ձեռք բերել ու կարող է օգնել Դեշամի թիմին՝ պայքարել EURO-2020-ի հաղթողի տիտղոսի համար։ Ֆրանսիացին հավաքական չի հրավիրվում 2016 թվականից։
Նեյմարն այսօր ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կկնքի
ՊՍԺ-ի աստղ Նեյմարը, այնուամեանյնիվ, կշարունակի հանդես գալ ֆրանսիական ակումբում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ ՊՍԺ-ն համաձայնության հասել Նեյմարի հետ ու բրազիլացին հենց այսօր կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
ՊՍԺ-ի նախագահին կարող են դատապարտել 28 ամսվա ազատազրկման
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կարող է դատապարտվել 28 ամսվա բանտարկության։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը: Նշվում է, որ ազատազրկման նման չափ է առաջարկել շվեյցարական դատարանը։ Ինչպես նաև 3 տարվա ազատազրկում է առաջարկվել FIFA-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեյի համար։ Ըստ աղբյուրի՝ Խելաիֆին կասկածվում է Վալկեին կաշառելու մեջ, որպեսզի գնի վերջինից Աշխարհի առաջնության խաղերը…
Աթլետիկոն առաջարկ է արել Կավանիին
ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»․ իսպանական ակումբը առաջարկ է ներկայացրել ուրուգվայցուն։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոյի» ներկայացուցիչները հանդիպել են Կավանիի գործակալի հետ ու նշել են, որ ակումբը պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ հարձակվողն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Մեսսին որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան․ L’Equipe
Կատալոնական «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին, ով արդեն հայտնել է ակումբից հեռանալու իր մտադրության մասին, որոշել է, թե որտեղ է շարունակելու հետագա կարիերան։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի հայրը կապ է հաստատել ՊՍԺ-ի ղեկավարության հետ և հայտնել, որ Լեոն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» ու խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։
Ռեալը ցանկանում է Մբապեին ձեռք բերել 2021 թվականին
«Ռեալի» ղեկավարությունն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից: Հայտնի է, որ ակումբը հետաձգում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ժամանակը և կփորձի պայմանագիր առաջարկել 2021 թվականին, քանի որ ակումբը ֆինանսական վիճակը այժմ թույլ չի տալիս: Այս մասին տեղեկանում ենք L’Equipe-ից:
Զինեդին Զիդանը ճանաչվել է լավագույն մարզիչ. L’Equipe
Ֆրանսիական L’Equipe հանդեսի վարկածով «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է լավագույն մարզիչ: Հայտնի է, որ այս լուրտ տեղ է գտել հանդեսի առաջին էջին, որով Զիդանը առաջ է անցել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Զլատանի վերականգնումը սպասվածից արագ է ընթանում․ մարզիչ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերականգնողական աշխատանքի մասին։ «Զլատանի վերականգնումը շատ ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել: Նա անհատական մարզումներ է անցկացնում և շուտով կմիանա հիմնական թիմին», – Պիոլիի խոսքերը հաղորդում է L’Équipe-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի խաղերի օրերը և ձևաչափը հայտնի են․L’Equipe
Ըստ L’Equipe-ի հայտնած տեղեկությունների, չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 12-ից 23-ը: Ըստ հրատարակության, մրցաշարը կավարտվի «Ութ եզրափակիչների» ձևաչափով: Քառորդ եզրափակիչը բաղկացած կլինի մեկ հանդիպումից: Բոլոր խաղերն անցկացվելու են Լիսաբոնում: Վիճակահանություն տեղի կունենա հուլիսի 10-ին: Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը նույնպես բաղկացած կլինեն մեկ հանդիպումից: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի վերջին փուլերի հետ կապված փոփոխությունները կապված են կորոնավիրուսային…
Ցանկանում եմ նորից նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը․ Դի Մարիա
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան անկեղծացել է ու խոսել իր ցանկություններից։ «Հրաշալի կլիներ նորից գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ցանկանում եմ նվաճել այդ գավաթն ու հաղթանակը նվիրել երկրպագուներին: ՊՍԺ-ն ունի բոլոր հնարավորությունները Չեմպիոնների լիգայում հաղթելու և պատմություն կերտելու համար», – Դի Մարիայի խոսքերը փոխանցում է L’Equipe-ն:
ՊՍԺ-ն կարող է ձեռք բերել Լացիոյի 2 ֆուտբոլիստի
Իտալական «Լացիոյի» 2 ֆուտբոլիստ հայտնվել են ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում։ Խոսքը Ադամ Մարուշիչի և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի մասին է։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ Մարուշիչի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո։














