L’Équipe
Ինտերում Լակազետին դիտարկում են որպես Մարտինեսին փոխարինող
«Արսենալում» հանդես եկող Ալեքսանդր Լակազետի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։ Նշվում է, որ իտալական ակումբում 29-ամյա հարձակվողին դիտարկում են, որ Լաուտարո Մարտինեսին փոխարինող, եթե վերջինս տեղափոխվի «Բարսա»։ Սակայն, ըստ աղբյուրի, Լակազետը հետաքրքրված չէ «Ինտեր» տեղափոխությամբ։
Ալֆոնսը ցանկանում է կարիերան շարունակել ԱՊԼ-ում
«Ռեալի» դարպասապահ Ալֆոնս Արեոլան, ով այս ակումբում հանդես էր գալիս վարձավճարով դիտարկում է կարիերան ԱՊԼ-ում շարունակելու տարբերակը: Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է ՊՍԺ-ին, իսկ «Ռեալի» հետ պայմանագիրը ավարտվում է ամռանը: Արեոլան քննարկում է իր կարիերան Անգլիայում շարունակելու վարկածը, քանի որ ՊՍԺ չի ցանկանում վերադառնալ: Այս մասին հայտնում է L’Equipe-ն:
Նեյմարը խոշոր գումար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ՊՍԺ-ի աստղ Նեյմարը խոշոր գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ L’Equipe-ի հաղորդմամբ՝ Նեյմարը չի հրապարակել փոխանցած գումարի չափը, բայց բրազիլական լրատվամիջոցները նշել են 880 հազար եվրոյի մասին։ Ըստ աղբյուրի՝ գումարը փոխանցվել է UNICEF-ի բարեգործական հիմնադրամին։
ՈւԵՖԱ-ն տարբերակ է առաջարկում ՉԼ հաղթողին որոշելու համար
L’Equipe գրում է, որ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունըն ամսի 17.03.2020-ին կհայտնի «Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակչի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու մասին, ինչպես նաև այլ եվրոպական մրցումների դադարի մասին։ «Չեմպիոնների լիգայի» ընթացիկ մրցաշրջանում հաղթողին պարզելու համար ՈւԵՖԱ-ն տարբերակ է առաջարկում, որպեսզի մրցաշարի անցկացվի, ըստ որի քառորդ եզրափակիչից սկսած՝ ՉԼ հանդիպումները կանցկացվեն 1 խաղով՝ վիճակահանությամբ որոշելով մարզադաշտը: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն…
Պոգբան կարող է մասնակցել Սիթիի հետ հանդիպմանը
Անգլիայի պրեմիեր լիգայի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը կարող է մասնակցել նաև ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը: Աղբյուրը նշում է, որ ակումբի բժիշկները թույլ են տվել Պոգբային մարզվել թիմի հիմնական կազմում: Այսպիսով, 26-ամյա կիսապաշտպանը կարող է հայտնվել «Յունայթեդ»-ի հայտացուցակում: Հիշեցնենք, որ Պոգբան հունվարին ենթարկվել էր ոտնաթաթի վիրահատության: ԱՊԼ-ի…
Մբապեն կարող է մասնակցել Տոկիո 2020-ին։
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում ընդգրկվել է նաև «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ֆուտբոլիստը կարող է մասնակցել Տոկիո 2020-ին։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Ցանկում տեղ է գտել 80 մարզիկ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այն հետագայում պետք կրճատվի և հասցվի 50-ի: Դրանից հետո վերջնական հայտացուցակում կլինի 18 ֆուտբոլիստ, որոնց տարիքը չի գերազանցում 23-ը ու ևս 4-ը՝ այդ սահմանից…
ՊՍԺ-ն գլխավոր մարզչի նոր հավակնորդ ունի
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը մտադրություն ունի թիմի մարզչի պաշտոնում հրավիրելու Սիմոնե Ինձագիին։ Վերջինս այժմ «Լացիո»-ի գլխավոր մարզիչն է: Բացի դրանից՝ փարիզյան ակումբը մտադիր է ձեռք բերել հռոմեական ակումբի կիսապաշտպաններ Սերգեյ Միլենկովիչ-Սավիչին և Ադամ Մարուշիչին։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ՊՍԺ-ի կազմը կարող է համալրել նաև «Այաքս»-ի դարպասապահ Անդրե Օնանան։
Մբապեն ֆուտբոլի ներկան և ապագան է․ Ռոնալդու
Մբապեն ֆանտաստիկ խաղացող է, որն ահռելի բնատուր տաղանդ ունի: Այս մասին ասել է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ «Մբապեն ֆուտբոլի ներկան և ապագան է: Կիլիանի խաղային որակները նույնիսկ վախեցնում են: Այս տղան իրական հրաշագործ է»,-հայտարարել է 35-ամյա ֆուտբոլիստը: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Հիշեցնենք, որ Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 15…
Հրապարակվել է Լիգա 1-ի խաղացողների աշխատավարձերի ցանկը
L’Equipe-ն հրապարակել Լիգա 1-ի խաղացողների աշխատավարձերի ցուցակը: Ֆրանսիայի ամենահարուստ ակումբի՝ «ՊՍԺ-»ի ֆուտբոլիստները զբաղեցնում են առաջին 11 տեղերը Ֆրանսիայի Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցուցակում: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որն ամսական վաստակում է 3.06 միլիոն եվրո, գլխավորում է ցանկը: Նեյմար (ՊՍԺ) – 3,06 միլիոն եվրո ամսեկան Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 1,91 միլիոն Տիագո Սիլվա (ՊՍԺ) –…
Պատրաստ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին․ Մբապե
Ֆրանսիայի ազգային հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է մասնակցել 2020 թվականի Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունենալու Տոկիոյում։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։ «Ցանկանում եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ Ֆրանսիայի հավաքականի հետ, բայց Եվրո 2020-ից հետո պատրաստ եմ մասնակցություն ունենալ նաև Օլիմպիական խաղերին»,-ասել է Մբապեն։ Նշենք, որ Եվրո-2020-ը տեղի է ունենալու հունիսի 12-ից հուլիսի…
Ոսկե գնդակի իր ֆավորիտ ֆուտբոլիսների անուններն է ասել Դիդյե Դրոգբան. L’Equipe
Կոտ դ’Իվուարի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան նշել է «Ոսկե գնդակի» համար ընթացող պայքարում իր նախընտրած ֆուտբոլիստներին։ «Մուհամեդ Սալահը և Սադիո Մանեն իմ երկու ֆավորիտներն են»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: Հիշեցնենք, որ Սալահը և Մանեն ընդգրկվել են 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների լավագույն տասնյակում:
Կավանին մերժել է Բեքհեմի Ինտեր Մայամիի առաջարկը. L’Équipe
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիի» առաջարկը։ Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Ուրուգվայցուն, որի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը, հավակնում են ձեռք բերել մի շարք եվրոպական թոփ ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Աթլետիկոն», «Նապոլին» և Միլանի «Ինտերը»: Կավանիի հետ պայմանագիր կնքելուն հույս…
Մբապեն հավանաբար կմասնակցի Լիոնի դեմ հանդիպմանը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոն»-ի դեմ խաղին: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը: Նախօրեին աշխարհի չեմպիոնը մարզվել է թիմի ընդհանուր խմբում: Ֆրանսիացու մասնակցության վերաբերյալ որոշումը կկայացվի այսօր: Դե իսկ Էդինսոն Կավանին անհարմարություն է զգացել ազդրի շրջանում: Ուրուգվայցին մարզվել է անհատական ծրագրով: ՊՍԺ-ն «Լիոն»-ի հետ կխաղա սեպտեմբերի 22-ին Երևանի ժամանակով…
Իկարդիի և թիմակիցների հարաբերությունները խիստ լարված են. L’Equipe
«ՊՍԺ»-ի նորեկ Մաուրո Իկարդիի և թիմակիցների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը ադքան էլ հաջող ուղիով չի ընթանում։Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։ Իկարդիից զատ, Փարիզյան ակումբի կազմում են հանդես գալիս նաև երկու արգենտինացիներ՝ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։ Սակայն նրանք նույնպես լավ հարաբերությունների մեջ չեն Իկարդիի հետ։ Լարված հարաբերությունների պատճառն այն է, որ Պարեդեսն ու Դի…














