Մադրիդի «Ռեալը» փորձում է ամեն կերպ ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, այսինքն՝ օգոստոսի ավարտը։
Այս մասին հայտնում է L`Equipe-n:
Նշվում է, որ մադրիդյան ակումբը որոշակի տարբերակներ է փնտրում՝ տրանսֆերն իրականացնելու համար, որովհետև եթե դա չարեց, ապա ստիպված է լինելու սպասել ևս մեկ տարի։
Նշենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ։
Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։
