list am
Հեռուաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում Արմեն Մելիքյանն ու Կարեն Ասլանյանը նվաճեցին Տոկիո-2020-ի ուղեգրեր: Կիսաեզրափակչում Արմեն Մելիքյանը 5:2 հաշվով հաղթեց Հարավային Կորեայից Հանջաե Չունին և եզրափակչում կփորձի գերազանցել մոլդովացի Վիկտոր Չիոբանուն: Ալսանյանն էլ հերթին կիսաեզրափակչում հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 3:1 և ոսկու համար կգոտեմարտի ուկրաինացի Պավրիզ Նասիբովի հետ:
Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանն ուղղված «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը տրվեց մայիսի 8-ին։ «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի համահիմնադիր Արմինե Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ՀԿ-ի գործունեությունն ուղղված է նաև միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով՝ նպաստելու պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտունու շրջան, որտեղ այցելել է սահմանագծի պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և հանդիպումներ ունեցել Ճարտար, Սոս ու Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ: Ճարտար քաղաքում նախագահը դիտել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայրենիքի պաշտպանության համար զոհված ըմբշամարտիկների հիշատակին: Այնուհետև երկրի ղեկավարը հանդիպում…
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Այգեվան գյուղ` պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին»:
Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների…
Այսօր շամատի տանը տեղի է ունենցել հանդիպում գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: «Ես օգոստոսին երևի թե կտեղափոխվեմ, ես եմ ընտրում երբ տեղափոխվեմ, էդ ժամանակ է ամենահարմարը»,- լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է ԱՄՆ տեղափոխվելու գործը, ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա նշել է, որ Հայաստանում կշարունակի իր գործունեությունը, գրոսմասյստեր Գաբրիել Սարգսյանի հետ մտադիր են վերաբացել իրենց…
Մայիսի 7-ին և 8-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը…
«Պարի Սեն Ժերմենի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստ Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ։ 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2025 թվականի ամառ: Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017-ի ամռանը։ Ակումբի կազմում հարձակվողը անցկացրել է 112 հանդիպում և դարձել է 85 գոլի հեղինակ:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հայտնում է, որ հրապարակվել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին: Տվյալների համաձայն՝ ռազմագործողությունների հետևանքով մահացել է 2 895 զինծառայող: Եվս 19 զինծառայող համարվում է անհայտ կորած:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Ցուցուլյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի հրամանագրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: «Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ…
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իրր էջում գրել է. «Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը: Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան՝ ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել…
Արցախի Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: «Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ: Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն…
«Լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումը հանձնեցի նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/4243989102313462