fbpx
Քաղաքականություն

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ:

Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:

«Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում `ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

ինչպես հայտնի է, արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիեւում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ