Mundo Deportivo
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին երեկ «Այնտրախտի» հետ խաղում վնասվածք ստացավ, որի հետևանքով 2 ամիս բաց կթողնի։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Պեդրիի վնասվածքը լուրջ է․ նա վնասել է ձախ ազդրի մկանը։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը դաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Բարսան» պարտվեց 2-3 հաշվով ու լքեց պայքարը։
Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոյին։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ գործարքը կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ Ռոբերտոյի պայմանագիրը «Բարսայի» հետ նույնպես ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն էլ իր հերթին մտադրություն չունի երկարաձգել պայմանագիրը 30-ամյա պաշտպանի հետ, իսկ վերջինս ցանկանում…
Կատալոնական «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն են ցուցաբերում «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ, չնայած անցած տարի «Նապոլին» 70 միլիոն եվրոյով չի վաճառել Կուլիբալիին, սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներ կընդունի սկսած 40 միլիոնից։ Ըստ աղբյուրի՝ Կուլիբալին էլ իր հերթին է մտադիր լքել «Նապոլին»։
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզիչ Չավիին թույլատրել է Ուսման Դեմբելեին ընդգրկել կազմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Բարսայի» հետ, ինչպես նաև հրաժարվել էր հեռանալ ակումբից՝ մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մրցաշրջանի ավարտին։ Այնուհետև՝ հունվարին, Դեմբելեն հեռացվեց կազմից։
Մադրիդի «Ռեալը» այլևս չի պայքարում Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Այսպիսի որոշման համար մի քանի պատճառ է նշվում։ Նախ՝ «Ռեալը» ցանկանում է կենտրոնանալ Կիլիան Մբապեին ձեռք բերելու վրա։ Հետո՝ Պերեսը չունի հարաբերություններ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ, ի տարբերություն «Բարսայի» նախագահ Լապորտայի։ Նշվում է նաև, որ…
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն հասկանում է, որ ստիպված է լինելու լքել ակումբը, եթե ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Բանն այն է, որ բրազիլացին շատ քիչ խաղաժամանակ է ստանում «Բարսայում», իսկ նրան դա խիստ անհրաժեշտ է, քանի որ Կոուտինյոն ուզում է Բրազիլիայի հավաքականի հետ մեկնել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը։…
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Ռոնալդուի գործակալն արդեն բանակցում է «Բարսայի» ղեկավար Ժոան Լապորտայի հետ, իսկ պորտուգալացին Պիկեի միջոցով անձամբ Չավիի հետ։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն դժգոհ է ՄՅՈւ-ի նորանշանակ մարզչից և ցանկանում է արդեն մյուս ամիս՝ հունվարին, լքել անգլիական…
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆերնան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։ Նշվում է, որ տեղափոխման հարցով Տորեսն արդեն դիմել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով դեմ չէ ֆուտբոլիստի տեղափոխմանը, եթե «Բարսան» լավ առաջարկ անի անգլիական ակումբին։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հույս ունի ռևանշի հասնել «Բենֆիկայի» նկատմամբ՝ 2-րդ տուրում կրած խոշոր հաշվով պարտության համար։ Չավիի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։ Իսպանացի մասնագետը նշել է, որ հաղթանակը կօգնի «Բարսային» մոտենալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆ դուրս գալուն, ինչից իրենք կօգտվեն։ Նշենք, որ կատալոնական ակումբն այս պահին 6 միավորով 2-րդն է խմբում։
Կատալոնական «Բարսելոնան» վերջնական համաձայնության է հասել «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ, իսպանական ֆուտբոլի լեգենդներից Չավիի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ «Բարսայում» Չավին ավելի քիչ է վաստակելու, քան քաթարական ակումբում, բայց դա իսպանացուն չի կանգնեցնի։ Ինչպես նաև, ավելի ցածր աշխատավարձը կարող է փոխհատուցվել բոնուսների տեսքով, եթե ակումբը հասնի իր նպատակներին։ Ըստ աղբյուրի՝ այժմ…
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի ապագա մարզչի դերում տեսնում է գերմանացի մասնագետի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Լապորտայի թեկնածուներն են Հանս-Դիտեր Ֆլիկը, Յուրգեն Կլոպը, Յուլիան Նագելսմանը, Թոմաս Տուխելն ու Ռալֆ Ռանգնիկը։ Նշենք, որ ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ կլինի բաց թողնել 22-ամյա խաղացողին, եթե նրանք ստանան 60 միլիոն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 7 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից:
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեն հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ֆուտբոլիստը հաջորդ ամառ դառնալու է ազատ գործակալ ու «Բարսան» պատրաստվում է պայքարել նրան ձեռք բերելու համար։ Կեսսիեյով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, օրինակ՝ ՊՍԺ-ն։
Մինչև Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ն իր հանդիպումն էր անցկացնում «Բրեստի» հետ, թիմի նոր Լիոնել Մեսսին ու բրազիլացի աստղ Նեյմարը գտնվել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ նրանք մեկնել էին իրենց ընկերոջ, Մադրիդի «Ատլետիկոյի» հաձակվող Լուիս Սուարեսի տուն։ Նշվում է, որ նրանց միասին նկատել են լրագրողները։